Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է հեռախոսով չխաղալ. «Փաստ»

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой Шаг" Мхитар Айрапетян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой Шаг Мхитар Айрапетян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթը գրում է, որ վարչապետը հանձնարարել է բերանները ջուր առած չնստել դահլիճում։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ–ում բավականին ակտիվ քննարկվում է կառավարության ծրագիրը: «Փաստ» թերթը նշում է, որ քննարկումը բավականին երկար է ընթանում հատկապես այն պատճառով, որ միայն վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, իսկ ելույթների համար՝ 42 պատգամավոր, ինչը հայ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Փաշինյանը մտադիր է պաշտոն առաջարկել Արծվիկ Մինասյանին, իսկ նա չի ընդունի. «Ժողովուրդ»

«Ինչևէ, այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գրանցվածներից մեծ մասը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ են»,– գրում է թերթը:

«Փաստի» տեղեկություններով՝ անցած շաբաթ ԱԺ–ում տեղի ունեցած խմբակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետը, մանրամասնորեն ներկայացվել է ծրագրի քննարկման ձևաչափը, և Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է քննարկմանը լինել ակտիվ և, «բերանները ջուր առած», դահլիճում «հեռախոսով չխաղալ»:

Թերթի՝ քննարկմանը մասնակցած աղբյուրի փոխանցմամբ, որոշ «առանցքային» կերպարների վարչապետն անձամբ հարցերը ձևակերպված է փոխանցել, իսկ ելույթների մեծ մասը գրվել է վարչապետի աշխատակազմում, որ որոշակի «սուր» շեշտադրումներով համեմված քննարկման իմիտացիա ստեղծեն:

Լրահոս
0