Հրաչ Բերբերյան. «Չի կարելի ապահովագրության գնալ այն դեպքում, քանի դեռ ռիսկայնությունը չես նվազեցրել»
«Ագրարագյուղացիական միավորման նախագահ» Հրաչ Բերբերյանը հիշեցնում է, որ գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի համար առաջին անգամ գումար է հատկացվել դեռ նախկին գյուղնախարար Վլադիմիր Մովսիսյանի օրոք։
«Թող նախարարը նայի պատմությունը և չհայտարարի, որ դա արվում է առաջին անգամ»,– ասում է Բերբերյանը։
Նա նշում է` եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխի տակ փափուկ բարձ են դնում` այդ փորձը մեկ անգամ ևս կիրառելու համար, դա այլ խնդիր է։
«Չի կարելի ապահովագրության գնալ այն դեպքում, երբ ռիսկայնությունը չես նվազեցրել»,– նշում է նա։
Բերբերյանը խոսում է նաև մեկ այլ ծրագրի մասին` նշելով, որ նախարարը չի կատարում Փաշինյանի հանձնարարությունը։