Կրասնոյարսկում բնակելի շենք է փլուզվել. փլատակների տակ կնոջ դի են հայտնաբերել

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցКарета скорой помощи
Карета скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրասնոյարսկում գազի պայթյունի հետևանքով բնակելի տուն է փլուզվել։ Փլատակների տակ կնոջ դի են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik. Կրասնոյարսկում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին դեպքի վայրում, փլատակների տակ կնոջ դի է հայտնաբերվել։

Նշվում է նաև, որ բնակելի շենքից տարհանել են 10 մարդ, այդ թվում՝ անչափահասների։ Նախնական տվյալներով, շենքում հոսթել է եղել։

© Photo : Телеканал ПримаՓրկարարները՝ փլուզված շենքի մոտ
Կրասնոյարսկում բնակելի շենք է փլուզվել. փլատակների տակ կնոջ դի են հայտնաբերել - Sputnik Արմենիա
Փրկարարները՝ փլուզված շենքի մոտ

Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով՝ մասնավոր երեք հարկանի տանը կենցաղային գազի պայթյուն է որոտացել, ինչն էլ փլուզման պատճառ է դարձել։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները և ԱԻՆ–ը։

Շենքը կառուցվել էր 2013 թվականին, շինության ընդհանուր մակերեսը  611,3 քմ է կազմում։

Լրահոս
0