00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության առաջին քայլերը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական հեղափոխության կոնցեպտն ընկալված է, մնում է այն իրագործել։ Այս համոզմունքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ տվեց կառավարության անդամներին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Տնտեսական հեղափոխության կոնցեպտն ընկալված է Հայաստանի հանրության քաղաքացիների կողմից։ Այսօր ՀՀ կառավարության նիստի բացման խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նախորդ 3 օրերին Ազգային Ժողովում քննարկված կառավարության ծրագրին ու դրա շրջանակներում ներկայացված տնտեսական հեղափոխության հայեցակարգին։

«Կառավարությունը դեռ պետք է հստակեցնի տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկը»,– հայտարարեց վարչապետն ու կառավարության անդամներին տվեց այդ ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ։

Армфон - Sputnik Արմենիա
Փաշինյանի տնտեսական հեղափոխության հերթական մեկնարկը. ո՞վ թույլ կտա, որ Հայաստանն առաջ գնա

«Մեր ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, դրանց մի մասն իրականանալի է, մի մասն անլուրջ է։ Այդ ներդրումային ծրագրերի վրա դեռ պետք է աշխատել»,– ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով` ներդրողներից յուրաքանչյուրն իր նախասիրություններն ունի` մեկը նախընտրում է աշխատել փոխվարչապետների հետ, մեկը` նախարարների։ Նիկոլ Փաշինյանը դրանում բացասական բան չի տեսնում, բայց հրահանգում է, որպեսզի բանակցությունների վերջնական արդյունքները ներկայացվեն Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում։

Տնտեսական հեղափոխության հաջորդ քայլերը ներկայացնելով` վարչապետը, մասնավորապես, կարևորեց գազի ջրի, լույսի հասանելիության ապահովումը ՀՀ տարածքում, բանկային տոկոսադրույքների նվազեցումը, բիզնես հմտություններ սովորեցնող ընկերությունների հետ համագործակցությունն ու ծրագրերին աջակցելը։

Վարչապետը կարևորեց նաև Ներդրումների հայկական հիմնադրամի ստեղծումը` փոխվարչապետ Ավինյանին հրահանգելով հնարավորինս արագացնել այդ աշխատանքները։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև ջրամբարաշինության ու ճանապարհաշինության ծրագրերի իրականացումը։

Անդրադառնալով ծրագրի սոցիալ–տնտեսական ոլորտին` Փաշինյանը պատվիրեց բացահայտել այն մարդկանց, ովքեր ամսական 100 000 դրամի և ավելի վարկ են վճարում ու օգտվում են նպաստի համակարգից։

Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Тигран Авинян на внеочередном заседании парламента (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու»... եթե «նիսյա» հացի ՀԴՄ-ն ուզեք

Միաժամանակ, վարչապետը կարևորեց, որ իրականում սոցիալապես ծանր պայմաններում գտնվող քաղաքացիները սեզոնային ժամանակավոր աշխատանքի պատճառով չզրկվեն նպաստից։

«Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդը պետք է չզրկվի այդ համակարգից»,– ասաց Փաշինյանը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին հանձնարարելով լուծումներ գտնել նպաստների հասցեականությունն ապահովելու համար։

Վարչապետը նշեց նաև մսի և կենդանի գլխաքանակի արտահանումն ավելացնելուն ուղղված ծրագրերի մշակումը և հանձնարարեց պատրաստվել պտուղ–բանջարեղենի արտահանման սեզոնին։

Փաշինյանը կարևորեց նաև կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ու այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վարչապետը կարևորեց կրթական ու ուսումնական ծրագրերի վերանայումը ուսումնական հաստատություններում` նշելով` ինքնանպատակ դասընթացներ մեզ պետք չեն։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ թափուր աշխատատեղերի խնդրին` նշելով, որ գործազրկության բարձր քանակի հետ մեկտեղ Հայաստանում կան մեծ քանակով թափուր աշխատատեղեր։ Կառավարության գործառույթը, նրա խոսքով, այս տեղեկատվության համադրում է, որպեսզի թափուր աշխատատեղերն արագ համալրվեն, գործազրկությունն էլ կրճատվի։

Լրահոս
0