Siemens-ի ղեկավարներից Ռոլանդ Բուշը կայցելի Հայաստան

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян встретился с председаетлем совета директоров компании Siemens Роландом Бушем (15 февраля 2019). Мюнхен
Президент Армении Армен Саркисян встретился с председаетлем совета директоров компании Siemens Роландом Бушем (15 февраля 2019). Мюнхен - Sputnik Արմենիա
Նախագահ Սարգսյանը «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ քննարկել է արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենսի» տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։

Президент Армен Саркисян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սարգսյանի հովանու ներքո առաջին անգամ ՀՀ–ում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր գագաթնաժողովը

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենսի» առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։ Նախագահ Արմեն Սարգսյանը և Ռոլանդ Բուշը մասնավորապես անդրադարձել են արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցելու հեռանկարներին՝ նախանշելով հնարավոր փոխգործակցության ուղղությունները։

«Մեծ կարողություններ կան արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական նոու հաուի ոլորտներում։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ կարող ենք մտածել ավելին անելու մասին։ Աշխարհում արհեստական բանականության մասնագետների մեծ կարիք կա, և սա լավ հնարավորություն է»,- ասել է Ռոլանդ Բուշը։ Նա նախագահ Սարգսյանի հրավերով առաջիկայում կայցելի Հայաստան։

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Հիանալի հանդիպում ունեցանք և լավատեսորեն ենք տրամադրված հնարավոր համագործակցության ապագայի վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնարկել է փետրվարի 14-ին:

Աշխատանքային հանդիպումներ ունենալուց բացի, Արմեն Սարգսյանը մասնակցել է  Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала