00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն իրեն զգում է բանտում. «Չի կարելի բացել պատուհանն ու մաքուր օդ շնչել»

© Photo / official site of the Prime minister of RAНикол Пашинян представил свою книгу (16 февраля 2019). Ереван
Никол Пашинян представил свою книгу (16 февраля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր գրքի ընթերցողների հետ Նիկոլ Փաշինյանն անկեղծ զրույց է ունեցել ու պատմել ոչ միայն ընդհատակի ու բանտի մասին, այլև այսօր` վարչապետի կարգավիճակում իր ունեցած զգացողությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի կալանավայրի երբեմնի հսկիչն այսօր նրա թիկնազորում է։ Այս մասին այսօր`փետրվարի 16-ին, իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետը։

«Հիմա իմ ընկերներից մեկը, երբ ես բանտում էի, աշխատում էր «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և ամեն օր դուռը բացում էր, ինձ ուղեկցում քննության, իսկ հիմա նա աշխատում է իմ թիկնազորում և շարունակում է ինձ ուղեկցել»,– պատմել է նա։

Փաշինյանն անկեղծացել է` մի քանի օր առաջ ինքն իր համար բացահայտել է, որ այսօր էլի ինչպես 10 տարի առաջ, իրեն բանտախցում է զգում, նույնիսկ առավել, քան նախկինում։

«Ինչո՞ւ հիմա առավել, քան նախկինում, որովհետև հիմա ես ամեն օր գտնվում եմ մի տեղում, աշխատում եմ մի աշխատասենյակում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ պատուհանը բացել, գլուխը հանել ու մաքուր օդ շնչել: Իհարկե, ինձ թող ներեն Պետական պահպանության ծառայության իմ ընկերները, բայց անընդհատ ուր գնում եմ, գնում եմ զինված մարդկանց ուղեկցությամբ։ Ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետև ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է, որտեղ մարդկանց հետ չես շփվում, այսինքն՝ ապրում եմ կառավարական առանձնատանը, որն ընդհատակ է: Ես հիմա մարդկանց հետ մեծամասամբ նույն ձևերով եմ շփվում, ինչ ընդհատակում գտնվելիս՝ կրկին ինչ որ գրավոր տեքստեր, ելույթներ: Հետո այն զրահապատ մեքենան, որով գնում-գալիս եմ շրջապատված, ընդհատա՞կ է, թե՞ ընդհատակ չէ»։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը խոստովանեց` իր տեքստերն ուրիշներն են գրում. ինչո՞ւ են մարդկանց խստորեն ստուգում

Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ ինքը նկարագրել է գրքում, հիմա նորից կրկնվում է։

«Այսինքն՝ էն ժամանակ հանպատրաստից դարձա փախստական, հիմա էլ հանպատրաստից դարձա վարչապետ»,- ասել է նա` հավելելով, որ այսօր էլ շարունակում է իրեն ընդհատակում զգալ։

Մեկնաբանելով ընդհատակում գրված գրքին` Փաշինյանն ասել է, որ դրանում իր ուղին է Երևանի Մյասնիկյանի արձանի մոտից դեպի Ազատության հրապարակ, բայց երկրի հակառակ կողմից:

Իսկ գրքում նկարագրված իրադարձությունները համաշխարհային գրականության դրվագներն են։

Արեշում «փակված» ճանապարհորդությունը, Փաշինյանի բնորոշմամբ, գրքերի շարք է, երկխոսություն հերոսների հետ և փորձ` մտնելու ու ապրելու այդ գրքերի մեջ:

«Վրաստանի հետ կապված բոլոր դրվագները Նոդար Դումբաձեի գրականությունն է, որ ես հենց այդ ընթացքում կարդացել եմ: Վրաստանից դեպի Հունաստան Եզոպոսի առակներն են, և նավի վրայի երկխոսությունները ամբողջությամբ Եզոպոսի առակներն են: Հայաստանի մեջ Իմաստուն ծերուկը, որ ուղեկցում է, իհարկե, Թումանյանն է, և Թումանյանը հերոսին ուղեկցում է Հունաստանից դեպի Մակեդոնիա՝ Մարկոյի միջոցով: Մարկոն սերբական էպոսի հերոսն է, որը Թումանյանը թարգմանել է և հայերենում ներկայացրել: Հետագայում շարունակությունը Կաֆկայի «Դատավարություն» վեպի մեջ է, որովհետև իմ իրավիճակը իրականում շատ նման էր այդ վեպի իրադարձություններին և այդպես շարունակ՝ Էռնեստ Հեմինգուեյ, Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը, մեռնելու ժամանակը», Վալտեր Սքոթի «Քվենթին Դորվարդ» և այլն: Ամբողջ այդ ճանապարհը պարտադիր գրականության հետ կապ ունի՝ ճապոնական գրականություն, Կուբայի հատվածը Չե Գևարայի մասին պատմող գրքի տպավորություններն են, Ֆրանսիայում՝ Շառլ դը Գոլ և Ֆրանսուա Սագանի «Բարև թախիծ», Շուկշինը, Գոգոլի «Մեռած հոգիները», որովհետև այնտեղ ընտրակեղծարարության տրամաբանությունը դրված էր, և այդպես շարունակ»,– ասել է նա։

Премьер-министр Никол Пашинян в день открытия книжного магазина Зангак (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ գրքեր է պատրաստվում կարդալ Նիկոլ Փաշինյանը. լուսանկար

Ընդհատակից ու բանտից դուրս գալուց հետո Փաշինյանը երկար ժամանակ մտածել է գիրքը հրատարակելու մասին։ Իսկ երբ խորհրդարանի իր աշխատասենյակում վերընթերցել է իր իսկ գրվածքը, այն դարձել է 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խթանը։

«Ինձ համար ակնհայտ է, որ եթե այս գիրքը չգրվեր, և 2017 թ. վերջին -2018 թ. սկզբին չկարդայի, չգիտեմ՝ էլի նույն գործողությունները կանեի՞, թե՞ չէի անի»,– ասել է Փաշինյանը։

Իսկ գրքի հիմնական ուղերձ, նրա խոսքով`ցույց տալ անհատի անցած ճանապարհի ու գործողությունների ազղդեցությունը գլոբալ աշխարհի վրա:

Լրահոս
0