Սիրուշոն արաբերեն է երգում. տեսանյութ

© Photo : Instagram / sirushoofficialСирушо за день до мероприятия в Средней Азии
Сирушо за день до мероприятия в Средней Азии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի երգչուհին չի մերժել հաղորդավարի խնդրանքը և արաբերեն է երգել։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն Դուբայում անցկացված մրցանակաբաշխության շրջանակում արաբերեն է երգել։ Նա իր կատարման տեսանյութը հրապարկել է instagarm–ում։

«Երբ հաղորդավարը խնդրեց արաբերեն ինչ-որ երգ կատարել»,– տեսանյութին կից գրել է Սիրուշոն։

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Նրա երկրպագուներին դուր է եկել այս կատարումը. 11 ժամ առաջ հրապարակված տեսանյութն արդեն ավելի քան 430 հազար «like»–ի է արժանացել։

Փետրվարի 8-ին Դուբայում կայացավ DIAFA ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ շնորհվեցին տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների։ Պատվավոր մրցանակ ստացավ նաև հայտնի երգչուհի Սիրուշոն և երգեց «Զոմա-զոմա» երգը։

Նշենք, որ DIAFA-ն հեռարձակվել է 6 հեռուստաընկերության ուղիղ եթերում, մրցանակաբաշխությանը հետևել են հարյուր հազարավոր հեռուստադիտողներ։ Հայաստանն առաջին անգամ էր ներկայացվել այս մրցանակաբաշխությանը։

Լրահոս
0