Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

© Sputnik / Aram NersesyanПешеходный переход
Пешеходный переход - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` շաբաթվա վերջին օրը կավարտվի առանց ձյան ու անձրևի, սակայն գիշերային ժամերին կցրտի։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանի ամբողջ տարածքում այսօր և վաղը տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Ամսի 19-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի և 18-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում նույնպես մինչև փետրվարի 21-ը տեղումներ չեն գրանցվի։

Այսօր` փետրվարի 17-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 7-9 աստիճան տաքության, գիշերային ժամերին` 2-4 աստիճան ցրտի սահմանում։

Լրահոս
0