Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կարապետյան. «Հայաստանում հավատարմագրված դեսպաններն իրենց ազգային հեքիաթները կկարդան»

© Sputnik / Hayk PetrosyanГаяне Карапетян
Гаяне Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի 15-րդ տոնավաճառը։ Հանդիպման վայրը Խնկո Ապոր գրադարանն է Տոնավաճառը կտևի 4 օր։ Տարբեր հրատարակիչներ գրադարանի սրահներում կներկայացնեն իրենց տաղավարներն ու հանդես կգան գնային տարբեր առաջարկներով։

 

Գայանե Կարապետյան. «Հեքիաթ կպատմի Ճապոնիայի դեսպանը»

«Բայց սա ամբողջ միջոցառումների միայն մի հատվածն է։ Տոնավաճառի շրջանակներում մանուկ-գիրք կապն ամրապնդելու համար առաջիկա օրերի ընթացքում հեքիաթի դեսպաններին հնարավոր կլինի լսել։ Հայաստանում հավատարմագրված դեսպաններն իրենց ազգային հեքիաթներից են կարդալու»,- Sputnik Արմենիայի եթերում ասում է Գայանե Կարապետյանը։

Նրա տեղեկացմամբ`հեքիաթ կկարդա Իրանի դեսպանության ներկայացուցիչը, վաղը հեքիաթ կպատմի Ճապոնիայի դեսպանը, ավելի ուշ փոքրիկները կհյուրընկալեն նաև Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցչին։

 

Լրահոս
0