Երևանում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դին

© Sputnik / Mikael GabrielyanАвтомобиль патрульной службы полиции Армении
Автомобиль патрульной службы полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները Երևանի շենքերից մեկում հայտնաբերել են Իրանի 51-ամյա քաղաքացու դին։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Փետրվարի 18-ին, ժամը 11:52-ին ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին հայտնաբերել ԻԻՀ քաղաքացի, 1967 թ.–ին ծնված Մաջիթ Աղամիրզայի դին:

Լրահոս
0