Մեղրիում կորած տղամարդու դին հայտնաբերել է ռուս սահմանապահների շունը

© Photo : press office of the Border Service of the FSS of RFПограничник с собакой
Пограничник с собакой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կորած տղամարդուն մոտ մեկ շաբաթ փնտրել են, ավելի քան երկու տասնյակ մարդիկ են մասնակցել որոնողական աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Մեղրիում կորած տղամարդու դիակը հաջողվել է գտնել միայն այն ժամանակ, երբ որոնումներին միացել են հրահանգիչներն ու ռուս սահմանապահների հետախույզ շները։

Учения российских пограничников - Sputnik Արմենիա
Ռուս սահմանապահները Սյունիքում ձերբակալել են թմրամիջոցներ տեղափոխող անձի. լուսանկարներ

2019 թվականի փետրվարի 11–ից 19 Հայաստանի ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցներն ու Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները փնտրում էին անհետ կորած տղամարդուն։ Դին հաջողվել է հայտնաբերել սահմանապահ զինծառայողի ու նրա օգնականի` Ռիչ անունով հետախույզ շան օգնությամբ։

Տեղի դպրոցի ուսուցիչ Սամվել Դավթյանը, որը նաև կամավորների ջոկատի խմբերից մեկի ղեկավարն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` որոնումները յոթ օր են տևել։ Տեղի ոստիկանները մեծ աշխատանք են կատարել։

«Բայց ամենամեծ աշխատանքը կատարել են սահմանապահ ուղեկալի հրահանգիչն ու նրա շունը` Ռիչը։ Շունը սկզբում հեռախոսն էր գտել, իսկ հետո` ժամ–ժամուկես անց` մարմինը։ Դեռ հայտնի չէ` ինչու է նա մահացել։ Ձորում գտնված տղամարդը 70–ն անց է», – ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` մոտ 20–30 մարդ է մասնակցել որոնողական աշխատանքներին։

Դավթյանը նշեց, որ սահմանապահների շները մեծ դեր ունեն տեղանքի պաշտպանության մեջ։ Սահմանախախտները սովորաբար փորձում են սարեր փախչել, բայց շները գտնում են նրանց հետքը։

Нарушитель государственной границы Армении - Sputnik Արմենիա
Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանին Հնդկաստանի 4 քաղաքացու են ձերբակալել

Սահմանապահներին օգնելու համար սահմանամերձ գյուղերում կամավորական ջոկատներ են ստեղծվել։ Նրանք օգնում են ժամանակին հայտնաբերել սահմանախախտներին։

«Մենք սահմանապահների հետ օգնում ենք միմյանց, երբ պետք է` նրանց հետ հավասար ծառայում ենք», – ասաց Դավթյանը։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մեջ մտնում են չորս սահմանապահ ջոկատներ, որոնք տեղակայված են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Հայաստանում ռուս սահմանապահների (մոտ 4.5 հազար մարդ) ապրուստը հոգում են երկու երկրների կառավարությունները։

Լրահոս
0