Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Տիգրանյան. «Գազի գինը կիլոգրամով հաշվարկելն ավելի ճիշտ է»

© Sputnik / Aram NersesyanМкртич Тигранян
Мкртич Тигранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է գազը կիլոգրամներ հաշվարկելու մասին։
Մկրտիչ Տիգրանյան. «Գազի գինը խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով հաշվարկելն ավելի ճիշտ է»

Կառավարությունը որոշել է, որ ապրիլի 1-ից գազը լցակայաններում կվաճառվի կիլոգրամներով։

Մկրտիչ Տիգրանյանը կարծում է, որ գազալցակայաններում վաճառվող գազի գինը խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով հաշվարկելն ավելի ճիշտ է։

«Խորանարդ մետրով վաճառելու ժամանակ և ջերմաստիճանի ու այլ գործոնների միջոցով հնարավոր է ազդել խորանարդ մետրի ծավալի վրա, իսկ կիլոգրամը հստակ է, ճշգրիտ չափման միավոր է»,– ասում է Տիգրանյանը։

Նրա խոսքով` փոփոխության արդյունքում լցակայաններում տեխնիկական վերազինման անհրաժեշտություն չի առաջանա։

«Լրացուցիչ ներդրումների կարիք չկա։ Այն սարքերը, որոնք այսօր տեղադրված են գազալցակայաններում, հիմա էլ գազը կշռում են»,– ասում է մասնագետը։

Տիգրանյանը հերքում է գազի գնի կամայական թանկացման հնարավորությունը` նշելով, որ գազի շուկան Հայաստանում մրցակցային է։

 

Լրահոս
0