Փետրվարյան ցերեկները փոքր–ինչ կտաքանան. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanПешеходный переход
Пешеходный переход - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում մի քանի օր շարունակ տեղումներ չեն գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Առաջիկա չորս օրվա ընթացքում Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Հաղորդագրության համաձայն` տեղումներ չեն գրանցվի փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում։

Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 3-4, 23-ի ցերեկը, 24-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում նույնպես 4 օր շարունակ անձրև ու ձյուն չի տեղա։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +9-ից +11, գիշերային ժամերին` -2-ից -4 աստիճանների սահմանում։

Լրահոս
0