Քոչարյանը նախընտրական պայքարի մեկնա՞րկ է տալիս. կանի՞ Փաշինյանը ճակատագրական սխալներ

© Photo : administration of Robert KocharyanВторой Президент Армении Роберт Кочарян во время посещения воинской части (2006 год)
Второй Президент Армении Роберт Кочарян во время посещения воинской части (2006 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձի ենթատեքստի վերաբերյալ դիտորդների կարծիքները տարբեր են։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն հայտ է ներկայացնում Արցախում սպասվող քաղաքական գործընթացներին մասնակցելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով Արցախյան շարժման 31-րդ տարեդարձի առթիվ ՀՀ երկրորդ նախագահի ուղերձը։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը նոր հայտարարություն է տարածել

Իր ուղերձում նախկին նախագահը հերթական անգամ քննադատում է ՀՀ նոր իշխանություններին, որոնք, ըստ նրա, արդեն տևական ժամանակ է, ինչ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իշխանության եկած մարդիկ նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին։

«Ռոբերտ Քոչարյանը մեկնարկ է տալիս իր նախընտրական ծրագրին և Արցախում նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելուն։ Կարծում եմ, սա է Քոչարյանի հայտարարության հիմնական ուղերձը։ Իմ կարծիքով, ամբողջ տեքստն այդ մասին է», – նշեց քաղտեխնոլոգը։

Նշենք, որ Արցախի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2020 թվականին։

Второй президент Республики Армения Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի. երկրորդ նախագահի որդին կդիմի դատարան

Ինչ վերաբերում է նոր իշխանությունների հասցեին Քոչարյանի մեղադրանքների էությանը, ապա այստեղ մեր զրուցակիցը այդ իշխանության կողմից  Հայաստանի և Արցախի անվտանգությունը վտանգի տակ դնելու քայլեր չի տեսնում։ Այս համատեքստում մենք հետաքրքրվեցինք` Արցախի հարցով Հայաստանի կառավարությունից սպասելիքների վերաբերյալ օտարերկրյա դիվանագետների և չինովնիկների բազմաթիվ արտահայտությունների հետ կապված փորձագետի դիրքորոշմամբ։ Մասնավորապես այս մասին փետրվարի 19-ին խոսել է ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար  Միրոսլավ Լայչակը։ Վերջինս հայտարարել էր, որ Հայաստանում կա կառավարություն, որը լուրջ մանդատ է ստացել, և դրա հետ կապված ինչ–որ սպասելիքներ կան։

«Անկեղծ ասած ես չգիտեմ, թե ինչ սպասումներ են դրանք։ Քանի որ սպասումների մասին բազմաթիվ հայտարարություններին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նույնպես բազմաթիվ անգամ ասել է, որ Արցախի անունից բանակցություններ վարելու մանդատ չունի։ Արցախի ժողովուրդը նրան չի ընտրել, ինչի մասին նա բազմիցս ասել է, այդ թվում  նաև Եվրոպայի սրտում` Գերմանիայում», – նշեց Կարեն Քոչարյանը։

Ավելի վատատես է տրամադրված քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։  Նա հակված չէ նախկին նախագահի ուղերձն ուսումնասիրել արցախյան ընտրությունների համատեքստում, համարելով, որ հայաստանյան գործընթացներն իսկապես մտահոգություն են առաջացնում։ Եվ Քոչարյանն այս պարագայում  բարձրաձայնում է այդ մտահոգությունները` օգտագործելով արցախյան շարժման տարեդարձը։

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Ինչի՞ համար է մեղադրվում Քոչարյանի որդին. ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացրել

«Իհարկե, քաղաքական պայքարում կողմերից յուրաքանչյուրը փորձում է ուռճացված տեսքով ներկայացնել իր օպոնենտի սխալներն ու բացթողումները։ Հայկական իրողությունները բացառություն չեն։ Սակայն ես կարծում եմ, որ իսկապես խնդիր կա։ Հայաստանում այսօր հասարակությունը պառակտված և մասնատված է։ Սա հեղափոխության կողմնակի ազդեցություններից մեկն է: Իսկ պառակտված հասարակությամբ երկիրն ավելի խոցելի է դառնում արտաքին մարտահրավերների նկատմամբ», – ասում է Բոզոյանը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին Ադրբեջանի անկայուն ներքաղաքական միջավայրը արցախյան պատերազմում այդ երկրի պարտության պատճառ դարձավ, նույն կերպ Վրաստանում վեճերը տարածքների կորստի հանգեցրին։

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հանգեցրեց նրան, որ քաղաքացիների մի մասը սատարում է Նիկոլ Փաշինյանին, որոշակի սպասումներ ունենալով, իսկ մյուս մասը նրա քաղաքականությանը դեմ է հանդես գալիս։ Ընդ որում հակառակորդների քանակն այսօր աճում է, քանի որ կառավարությունից ունեցած նրանց մի շարք սպասումները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժվար թե իրականանան», – ասում է Բոզոյանը։

Հասարակության մեջ պառակտում կար նաև հին իշխանության օրոք, քանի որ նրա լեգիտիմությունը վիճարկվում էր բազմաթիվ շերտերի կողմից։  Սակայն այդ իշխանությունը երբեք պայմանական բաժանարար գծեր չի դրել։  Պետության ղեկավարը հասարակությունը չի բաժանել «սևերի» և «սպիտակների»։  Նա փորձել է ֆորմալ կերպով հասարակությունն իր շուրջ համախմբել։ Այդ առումով նախկինում որոշակի կայունություն կար, թող որ՝ փոքր–ինչ լճացման նմանվող, ասում է քաղաքագետը։ Այժմ այդ լճացումը վերացել է, սակայն  անորոշության զգացում է առաջացել, մեծացել է հետագա գործընթացների անկանխատեսելիության գործակիցը։

Լրահոս
0