«Նուբարաշենի» կալանավորներից մեկին կախված են հայտնաբերել

Երեխայի բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորի դիակը կախված է եղել պատուհանի ճաղավանդակից։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի 10-րդ խցում այսօր` փետրվարի 21-ին, հայտնաբերվել է 1965թ. ծնված Մ.Պետրոսյանի դին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Պետրոսյանը մեղադրվում էր 14 տարին չլրացած անձի բռնաբարության համար։

«Դեպքի վայրի զննությամբ կալանավոր Մ.Պետրոսյանի դին հայտնաբերվել է սավանից ինքնաշեն եղանակով պատրաստված պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում»,– հայտնում են ՔԿ–ից:

Խցում հայտնաբերվել է նաև այն սավանը, որից կտրված հատվածներով պատրաստվել է ինքնաշեն պարանը:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала