Բատուրինա, մի կողմ քաշվիր. Ռուսաստանում երկրորդ միլիարդատեր կինն է հայտնվել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցРоссийская предпринимательница, супруга бывшего мэра Москвы Ю.Лужкова Елена Батурина
Российская предпринимательница, супруга бывшего мэра Москвы Ю.Лужкова Елена Батурина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Wildberries առցանց խանութի սեփականատեր Տատյանա Բակալչուկը Ռուսաստանի երկրորդ միլիարդատեր կինն է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի տարածքում երկրորդ միլիարդատեր կինն է հայտնվել։ Այս մասին հայտնում է Forbes պարբերականը։

Ден Билзерян прогулялся по городу (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Միլիարդատեր Դեն Բիլզերյանը մեծ խնջույք է կազմակերպել Մեքսիկայի փակ առողջարանում. տեսանյութ

Երբ Տատյանա Բակալչուկի Wildberries ընկերությունը դարձել է ԱՊՀ–ի ամենամեծ առցանց խանութը, ձեռնարկության կապիտալիզացիան զգալի աճել է։ Ի դեպ, այս տարի Wildberries առցանց խանութը համացանցում չորրորդ տեղն է զբաղեցրել ռուսական ամենաթանկ ընկերությունների վարկանիշային աղյուսակում։

Բակալչուկի բիզնեսի արժեքը, ըստ պարբերականի, 1,2 միլիարդի է հասել։ Անգլերենի դասախոս Տատյանա Բակալչուկն ու նրա ամուսինը բիզնեսը հիմնել են 2004 թվականին։

Նախկինում Ռուսաստանի միակ միլիարդատեր կինը Ելենա Բատուրինան էր` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը։

Լրահոս
0