Փաշինյանը կրկին երթ է անում. նա նաև հայտարարությամբ հանդես կգա

© Sputnik / Asatur YesayantsСубботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн
Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետի խոսքով` երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Մարտի 1-ին, ժամը 18.30-ին երթով Ազատության հրապարակից գնալու ենք Մյասնիկյանի հուշարձան: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոստացավ նաև այդ օրը ուղերձով դիմել ժողովրդին:

Шествие посвященное 10-летию мартовских событий 2008 года - Sputnik Արմենիա
«Մեղավոր են նշանակում, հետո նոր պարզում». Լարիսա Ալավերդյանը` Մարտի 1–ի գործի մասին

«Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին։ Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների»,–ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ երթով հարգանքի տուրք կմատուցեն 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին:

 

Լրահոս
0