Պատահար Երևան-Սևան ճանապարհին. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

© Sputnik / Ashot SafaryanДТП на перевале Кярки
ДТП на перевале Кярки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել է 1991 թվականին ծնված Հ.Ս–ն։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Փետրվարի 22-ին, ժամը 04:35-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Ս.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից, հանձնել շտապօգնության աշխատակիցներին և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

Լրահոս
0