00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական «ջոկողություն», կամ նախարարները միայն «Իմ քայլինը» չեն

© Sputnik / Asatur YesayantsВице-спикер парламента Армении Лена Назарян и руководитель фракции "Мой Шаг" Лилит Макинц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Вице-спикер парламента Армении Лена Назарян и руководитель фракции Мой Шаг Лилит Макинц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը փորձում է հասկանալ` ինչու են ՀՀ նախարարներն իրենց ծրագրերը միայն «Իմ քայլի» պատգամավորներին ներկայացնում։ «Մենք մերոնցով» փակ քննարկման պատուհանը, կարծես, բացվում է։

Հայաստանի Հանրապետության նախարարները հերթով գնում են ԱԺ շենք՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումների: Փետրվարի 22-ին, օրինակ, Տրանսպորտի, կապի 7 տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպելու հերթն էր: Հաջորդը, ինչպես ասում են՝ պատրաստվի ՀՀ ոստիկանապետը:

Նորմա՞լ է: Կարծում ենք՝ ոչ կամ՝ ոչ այնքան: Ավելի շուտ, նորմալ է, որ նախարարները, այլ գերատեսչությունների ղեկավարներ հանդիպեն խորհրդարանական խմբակցության հետ: Հարցերի տեղիք են տալիս ոչ թե կամ ոչ այնքան նման հանդիպումները, որքան այն, որ դրանք, այսպես ասած, փակ են: Այսինքն՝ ոչ հրապարակային:

Руководитель фракции Мой Шаг Лилит Макунц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մակունց. «Նախարարների հետ հանդիպումների երկրորդ փուլը պետք է հրապարակային լինի»

Դա էլ է, մեծ հաշվով, անհասկանալի: Վերջիվերջո, լրագրողներ են հավաքվում, հանդիպումներից հետո նախարարներին են «շրջապատում», հետո՝ խմբակցության ղեկավարին, հարց-պատասխան: Ինչ-որ տեղ դա միգուցե աշխուժություն է ապահովում, հետաքրքրություն է հաղորդում: Չէ՞ որ միշտ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ էին նրանք այնտեղ խոսում փակ դռների ետևում: Դե, պաշտոնյաներն էլ չեն զլանում բավարարել հանրային հետաքրքրասիրությունը, սկսում են պատմել, թե՝ այսպես ու այսպես:

Սա՞ է հանդիպումների «փակության» ինտրիգը: Դե, որ հետաքրքրություն ծագի: Բայց, եթե իսկապես պատմում են այն, թե ինչ են քննարկել կամ ինչից են խոսել, միգուցե միանգամից դռնբա՞ց հանդիպումներ անցկացվեն: Մանավանդ, նկատի ունենալով «Իմ քայլի» ամենատարբեր ղեկավար-ներկայացուցիչների հատուկ սերն ամեն ինչ «լայվով» անելու, բաց ու թափանցիկ լինելու և նման բաների նկատմամբ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, թե կարծում է, որ նախարարաց հետ հանդիպումների երկրորդ փուլն արժե հրապարակային անել, քանզի կարևոր է, որ հանրությունն իմանա, թե յուրաքանչյուր նախարարություն ինչպես է պատկերացնում զարգացումը:

Իսկապես կարևոր է, մանավանդ, որ կառավարության ընդհանուր ծրագիրն այնքան էլ համակողմանի չպատասխանեց այդ հարցին: Բայց դա դեռ մի կողմ:

Իսկ ինչո՞ւ են նախարարները միայն իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպում: Եթե դա զուտ կուսակցական բնույթի միջոցառում է, ապա ինչո՞ւ այն չանցկացնել կուսակցական գրասենյակում, այլ ոչ թե խորհրդարանում:

Լավ, ենթադրենք, կազմակերպչական-տեխնիկական նկատառումներով, «յուրայիններով» փակ հանդիպումները առայժմ հարմար է խորհրդարանի շենքում անցկացնել: Հատուկ դրանից չկառչենք:

Բայց ուրիշ, շատ ավելի էական հարց կա. մի՞թե ԱԺ մյուս երկու՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին` պատգամավորներով հանդերձ, չեն հետաքրքրում հայրենի նախարարները, նրանց գործունեությունը, մտահղացումներն ու զարգացման վերաբերյալ պատկերացումները: Կարծում ենք՝ պետք է որ հետաքրքրեն, այն էլ՝ ոչ պակաս:

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Նախարարները հա՛ էլ կուտեն, նախ լրագրողներին հաց տվեք... ինչպես Զադոյանը լուծեց հացի խնդիրը

Նման մի հարց տրվեց հանդիպումից ելած նախարարին, նա էլ, պատասխանեց, թե՝ այս փուլում նպատակահարմար են համարել, որ իրենց խմբակցության հետ քննարկեն հարցերը, օրինակ, նոր նախարարության ստեղծման նախադրյալները, եղած խնդիրները և այլն, և այլն, իսկ մնացած խմբակցությունների հետ կապված նման հանդիպում-քննարկումների պլաններ այս պահին չկան:

Շատ իզուր, որ չկան:

Ու ընդհանրապես, ի՞նչ ասել է՝ «մեր խմբակցություն»: Հասկանալի է, որ նախարարները, որպես քաղաքական պաշտոնյաներ, ամեն դեպքում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն են: Սակայն սկզբունքային է այն հանգամանքը, որ նրանք «Իմ քայլի» նախարարները չեն, այլ Հայաստանի Հանրապետության, անկախ այն բանից, թե որ կուսակցությունից են կամ չեն: Նախարարների գործունեության համար քաղաքական պատասխանատվություն կրում է խորհրդարանական մեծամասնությանը, բայց նախարարները, կրկնենք, տվյալ ուժի «սեփական» նախարարները չեն:

Ուստի տեղին ու արդարացված կլինի, որ խորհրդարանական ու քաղաքական պատշաճությունը պահպանվի ու ապահովվի, այսինքն՝ այլ խմբակցություններն էլ նման «նախարարական հանդիպումներ» ունենան: Բաց, թե փա՞կ, թող իրենք ընտրեն: Տվյալ դեպքում քաղաքական, կներեք, «ջոկողություն» չանելու խնդիրն է կարևոր:

Ենթադրենք, նախարարության կազմավորման, հնարավոր կառուցվածքի, որևէ օրենսդրական նախաձեռնության, առհասարակ, գերատեսչության աշխատանքի արդյունավետության կամ արդյունքների հետ կապված հարցեր են քննարկվել: Ո՞վ և ինչի՞ց ելնելով է հանգել հետևության, թե մյուս խմբակցությունների ներկայացուցիչները հարցնելու կամ առաջարկելու բան չունեն կամ չեն ունենա:

Իսկ այսպես, որքան էլ կարևոր ու լուրջ խնդիրներ քննարկված լինեն, կողքից նայելիս չի լքում այն տպավորությունը, որ «մենք ու մերոնցով» հավաքվել ու ավելորդ աչքուականջներից հեռու ասել-խոսել ենք: Դեռ կարծում են, թե ինչ-որ լավություն անել է ընկալվելու, որ առաջին փուլի «նախավարժանքից» հետո, երկրորդ փուլում նախարարների հետ հանդիպումներն արդեն դռնբաց են լինելու:

Ինչպես երգում է ասվում՝ դռները բացեք, գարուն է գալիս:

Լրահոս
0