Հայտնի է` ԱՄՆ նոր դեսպանը երբ կգա Երևան

© Photo : ԱրշավիրПосольство США в Армении
Посольство США в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լին Թրեյսին Հայաստանում փոխարինելու է Ռիչարդ Միլսին։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հաջորդ շաբաթ Երևան կժամանի։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երևան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները։

Ամերիկյան օրենսդրության համաձայն` արտերկրում դեսպաններին առաջադրում է ԱՄՆ նախագահը, հաստատում` Սենատը:

Մինչ նոր նշանակումը ՀՀ–ում ԱՄՆ դեսպան նշանակված Լին Թրեյսին ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նա զբաղեցրել է նաև Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը:

Թրեյսին Հայաստանում փոխարինելու է Ռիչարդ Միլսին, որն ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2015 թվականի փետրվարին:

Լրահոս
0