Փողոցում երեխաներին թմրամիջոց պարունակող կոնֆե՞տ են առաջարկում. պատասխանում է պաշտոնյան

© Photo : press office of the Police of RAНелли Дурян
Нелли Дурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նելլի Դուրյանը հորդորել է նման դեպքերի ականատես քաղաքացիներին անմիջապես ահազանգել ոստիկանություն:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե փողոցում երեխաներին թմրամիջոց պարունակող կոնֆետներ են առաջարկում։

Ֆեյսբուքյան իր էջում պաշտոնյան հորդորել է խուճապի չմատնվել, քանի որ Ոստիկանությունը նման ահազանգ չի ստացել։

«Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել»,–գրել է Դուրյանը:

Նա հորդորել է նման դեպքերի ականատես քաղաքացիներին անմիջապես ահազանգել ոստիկանություն:

 

 

Լրահոս
0