00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաղանդավոր Սաթենիկ Գևորգյանը կրկին կմասնակցի «Ты супер!» նախագծին

© Photo : PR НТВУчастница шоу "Ты супер!" из Армении Сатеник Геворгян
Участница шоу Ты супер! из Армении Сатеник Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը որոշել է հայտնի երգչուհի դառնալ ու պայքարել երազանքին հասնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. «Ты супер!» երգի միջազգային նախագիծը փոխում է կյանքն ու մոտիվացնում մասնակիցներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներկայացուցիչ Սաթենիկ Գևորգյանը, որն արդեն Մոսկվայում է ու պատրաստվում է մարտի 5–ին մեկնարկող երրորդ եթերաշրջանին։

Армянская участница второго сезона телевизионного шоу Ты супер! Сатеник Геворгян - Sputnik Արմենիա
«Բրավո, Սաթենիկ»․ ինչո՞ւ Յուլիանա Կարաուլովան ցանկացավ Հայաստան գալ

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։ Սաթենիկ Գևորգյանը մասնակցել է նախագծի երկրորդ եթերաշրջանին, իսկ առաջինի ժամանակ Հայաստանը ներկայացրել են վանաձորցի Սաբինա Մանվելյանն ու գյումրեցի Անգելինա Պապիկյանը։

Երկրորդ եթերաշրջանից հետո Սաթենիկ Գևորգյանը գնահատել է սեփական ուժերը։ Հիմա նա շատ ավելի մարտական է տրամադրված. սովորել է նոտաները, տևական ժամանակ վոկալ ու սոլֆեջիո է պարապել։

«Ես հաստատ որոշել եմ, որ ուզում եմ հայտնի ու պրոֆեսիոնալ երգչուհի դառնալ։ Ուզում եմ միշտ բեմում լինել ու կհասնեմ ուզածիս», – ասաց Սաթենիկը։

Երգչուհին խոստովանեց, որ երկրորդ եթերաշրջանից հետո իրեն շատ ջերմ են ընդունել։ Մրցույթի բոլոր մասնակիցներին ու այն մարդկանց, որոնք ցանկանում են մասնակցել «Ты супер!»–ին, Սաթենիկը խորհուրդ է տալիս հպարտ լինել։ Նա հավատում է, որ դա շատ է օգնում բեմում։

Армянская участница второго сезона телевизионного шоу Ты супер! Сатеник Геворгян - Sputnik Արմենիա
Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. տեսանյութ

Հիշեցնենք` մարտի 5–ին կայանալիք պրեմիերայից առաջ Կրեմլում կկայանա մեծ բարեգործական գալա–համերգ, որին կմասնակցեն նախորդ ու ներկա եթերաշրջանների մասնակիցները։ Մասնակից երեխաների հետ բեմ դուրս կգան Իգոր Կրուտոյը, Յոլկան, Ստաս Պիեխան, Դիանա Արբենինան, Վլադիմիր Պրեսնյակովը, Եվգենյա Մարգուլիսը, Ալսուն և հայտնի այլ երգիչներ։ Կրեմլում կայանալիք համերգից ստացած ամբողջ եկամուտը կուղղվի «Ты супер!» բարեգործական հիմնադրամին, որի նպատակն է աջակցել ծնողական խնամքից զրկված պատանի տաղանդներին ու զարգացնել նրանց ստեղծագործական ներուժը։ Երրորդ եթերաշրջանը կունենա 21 նոր մրցակից 5 երկրից և 36 երեխա նախորդ եթերաշրջաններից։

Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։

Լրահոս
0