Ուրիշի փոխարեն բանտում 39 տարի նստած տղամարդուն կվճարեն 21 միլիոն դոլար

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցКамера заключения
Камера заключения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կալիֆոռնիայում 21 միլիոն դոլար կվճարեն բանտում 39 տարի ուրիշի հանցագործության համար նստած տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ամերիկացի Քրեյգ Քոուլին 39 տարի նստել է բանտում կրկնակի սպանության մեղադրանքով։ Պարզվել է, որ սպանությունն ինքը չի կատարել. նա 21 միլիոն դոլար փոխհատուցում կստանա։ Այդ մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը։

Տղամարդը մեղադրվել է 1978թ–ին նախկին ընկերուհու` Ռոնդա Վիկտի և նրա չորս տարեկան որդու սպանության մեջ։ Սակայն հետաքննությունը վերսկսելուց հետո գտել են ԴՆԹ–ի նմուշներ, որոնց շնորհիվ հաջողվել է հաստատել Քոուլիի անմեղությունը։

Քոուլիին ներում է շնորհվել 2017թ.–ի նոյեմբերին։ Ազատ արձակվելու պահին նա եղել է 70 տարեկան։ Ինչպես հայտարարել են Սիմի Վելլի քաղաքի իշխանությունները,  տղամարդուն  փոխհատուցում կվճարեն։

Սա երկրորդ դեպքն է, երբ փոխհատուցում է ստանում  անմեղ դատվածը։ Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետ կարգադրել էր նահանգի գործադիր մարմնի բյուջեից Քոուլիին վճարել 2 միլիոն դոլար։

Լրահոս
0