Երևանում կորած Գրետա Հարությունյանին ոստիկանները գտել են. թարմացում

© Sputnik / Aram NersesyanПешеходный переход
Пешеходный переход - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աղջիկը դպրոցից դուրս էր եկել ու տուն չէր հասել։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 15:00-ի սահմանում, 16-ամյա Գրետա Հարությունյանը Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից դուրս էր եկել, նստել 4-րդ համարի երթուղայինը և ուղևորվել Չարբախ:

Երեխայի գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չկար:

Փետրվարի 25-ին ժամը 22:30 սահմաններում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության ծառայողներն աղջկան գտել են:

© Sputnik / Aram NersesyanԳրետա Հարությունյան
Երևանում կորած Գրետա Հարությունյանին ոստիկանները գտել են. թարմացում - Sputnik Արմենիա
Գրետա Հարությունյան
Լրահոս
0