Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսման ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվել է. «Հրապարակ»

© Sputnik / Asatur YesayantsСейран Оганян на открытии нового факультета в военном университете имени Вазгена Саргсяна (1 сентября 2016). Еревaн
Сейран Оганян на открытии нового факультета в военном университете имени Вазгена Саргсяна (1 сентября 2016). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեյրան Օհանյանը չի կարողացել ուղիղ նայել Սերժ Սարգսյանի երեսին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. «Հրապարակ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սերժ Սարգսյանի հետ Սեյրան Օհանյանի առերեսման հարցաքննությունից։ Այն վերաբերում է ոչ թե Մարտի 1-ի գործին, այլ ռելսերի վաճառքի պատմությանը։

Президент Серж Саргсян награжденает медалью За заслуги перед Отечеством 1-й степени Левона Саргсяна - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն գիտի` որտեղ է թաքնվում Սերժ Սարգսյանի եղբայրը

«Ինչպես հայտնի է, Մեղրիի հատվածում երկաթգծերի անօրինական վաճառքի հետ կապված քրեական գործ կա հարուցված, որի կապակցությամբ էլ Սեյրան Օհանյանը նախապես ցուցմունք է տված եղել, որ դա կատարվել է Սերժ Սարգսյանի հրահանգով։ Սակայն առերեսման ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ Սեյրան Օհանյանը, կարելի է ասել, անհարմար է զգացել աչքերը բարձրացնել և ուղիղ նայել իր նախկին նախագահի աչքերին»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի` երբ քննիչը հարցադրում է արել, թե ինչպես և ում հրահանգով են վաճառվել ռելսերը, Օհանյանը հրաժարվել է նախորդ ասածներից։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ ճիշտ է՝ իր կողմից ուղիղ հրահանգ չի եղել, բայց իր իմացությամբ են վաճառվել դրանք՝ բանակի կարիքների համար, իսկ ավելի կոնկրետ՝ զենք գնելու:

Լրահոս
0