00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում մեկնարկում է SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլը

© Sputnik / Aram NersesyanУчастники проекта SputnikPro
Участники проекта SputnikPro - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ անվանի լրագրողները վարպետության դասեր կանցկացնեն SputnikPro կրթական ծրագրի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը փետրվարի 28–ին Երևանում կանցկացնեն SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլը, որը նախատեսված է հայկական բուհերի պրոֆիլային ֆակուլտետների ուսանողների համար և կազմված է երկու մասից.

Փետրվարի 28, հինգշաբթի, ժամը 12։00. Հայաստանում Առաջին ալիքի (ՌԴ) օպերատոր Լևոն Գրիգորյանի «Նորություններ հեռուստատեսության համար. աշխատանքի փորձ» թեմայով վարպետության դասը։

Փետրվարի 28, հինգշաբթի, ժամը 13։00. Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցի «Ֆոտոթղթակցի հմտությունները. ի՞նչ պետք է անել դեպքի վայրում» թրենինգը։

Լևոն Գրիգորյանը օպերատոր է, «Առաջին ալիք» ռուսական հեռուստաընկերության անդրկովկասյան բյուրոյի Երևանի թղթակցային կետի ղեկավարի պաշտոնակատարը։

Участники программы SputnikPro - Sputnik Արմենիա
Հովհաննես Շողիկյանն ու Կարեն Գիլոյանը մասնակցեցին SputnikPRO նախագծին

Ավարտել է «Օստանկինո» պետական հեռուստառադիոընկերությանը կից Մոսկվայի Հեռուստատեսության բարձրագույն ինստիտուտը, 1991-1993թթ–ին եղել է РТР հեռուստաընկերության «Վեստի» ծրագրի օպերատոր, համագործակցել BBC, «Սքայ նյուզ» (Մեծ Բրիտանիա), CNN (ԱՄՆ) հեռուստաընկերությունների հետ։

Ասատուր Եսայանցը լուսանկարիչ է, Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի ֆոտոթղթակիցը։ Լուսաբանել է բազմաթիվ իրադարձություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, այդ թվում` Կաննի 70–րդ և 71–րդ փառատոները, Բեռլինի 69–րդ կինոփառատոնը, Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերը և այլն։

«Շաբաթվա մարդիկ» լուսանկարչական նախագծի հեղինակն է։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ Մերձավոր արտասահմանի լրագրողների համար այն իրականացնում է ԱՊՀ, արտասահմանում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը (Ռոսսոտրուդնիչեստվո)։

Практиканты в радио Sputnik - Sputnik Արմենիա
Վարպետության դասընթաց ուսանողների համար, կամ ԵՊՀ–ում նաև լսարաններից դուրս են սովորում

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

Լրահոս
0