«Բազում մանրէներ հավաքած երեխա են բեղմնավորում». մասնագետ

© Sputnik / Anton Denisov / Անցնել մեդիապահոցКабинет акушера-гинеколога
Кабинет акушера-гинеколога  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլեգ Ապոլիխինը պնդում է, որ «ռեպրոդուկտիվ ներուժը» մեծ մասամբ կախված է մարդու ռեպրոդուկտիվ առողջությունից ու վարքից։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսաստանում երիտասարդների մեծ մասը սկսում է սեռական կյանքով ապրել 16-17 տարեկանից։ Այս մասին փորձագետ Օլեգ Ապոլիխինը հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

Новорожденные - Sputnik Արմենիա
«Ներկա մի եղեք ձեր կնոջ ծննդաբերությանը». բժիշկ Հակոբյանի 17 հազար փոքրիկները

Ապոլիխինն այս մասին հայտնել է Դաշնության Խորհրդում «Տղամարդկանց առողջության պահպանման արդիական հարցերը» կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքով` այսպես կոչված «ռեպրոդուկտիվ ներուժը» մեծ մասամբ կախված է մարդու ռեպրոդուկտիվ առողջությունից ու վարքից։ Նա նշել է, որ ծնել պատրաստվող կանանց 77,4%–ն արդեն որոշակի պաթոլոգիաներ ունեն։

«Երբ մեր գործընկերների հետ վերլուծում էինք` որն է խնդիրը, մենք հասկացանք, որ այսօր աղջկա սեռական դեբյուտի միջին տարիքը 16-17 տարեկանն է... Տղաների համար` 16-17 տարեկանը, իսկ շատերի համար շատ ավելի շուտ», – ասաց փորձագետը։

Միաժամանակ կանայք ամուսնանում են 24-26 տարեկանում, իսկ տղամարդիկ` 26-29։

Արդեն երեխայի ծնվելու պահին երիտասարդները «մանրէների մեծ փունջ» են հավաքած լինում, ու դա ազդում է ապագա երեխայի առողջության ու հնարավորությունների վրա։

Լրահոս
0