Բակո Սահակյանն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ. լուսանկարներ

© Sputnik / Asatur YesayantsГлава СНБ Артур Ванецян посетил реабилитационный центр Защитника Отечества (1 февраля 2019). Еревaн
Глава СНБ Артур Ванецян посетил реабилитационный центр Защитника Отечества (1 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնյաները տեղում ծանոթացել են զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

© Photo : press office of the President of ArtsakhԲակո Սահակյանն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ
Բակո Սահակյանն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Բակո Սահակյանն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ

Այնուհետև նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

© Photo : press office of the President of ArtsakhԱրցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Բակո Սահակյանն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Լրահոս
0