Ե՞րբ կդադարեն տեղումները Հայաստանում. եղանակի տեսություն

© Sputnik / Aram NersesyanДети Дастакерта
Дети Дастакерта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 28-ին տեղումներ կգրանցվեն, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մարտի 1-ի և 2-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 2-4 աստիճան տաքության, գիշերային ժամերին` 2-4 աստիճան ցրտի սահմանում։

Լրահոս
0