00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջադեպ ԵՊՀ–ում. տղամարդը ներխուժեց դահլիճ ու սկսեց գոռալ

© Photo : Tatevik Avetisyan / YSU PR DepartmentЗаседание Совета попечителей ЕГУ (28 февраля 2019). Еревaн
Заседание Совета попечителей ЕГУ (28 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի պետական համալսարանում քննարկում են ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը, անհայտ տղամարդը ներխուժեց դահլիճ ու սկսել բղավել, թե իրեն խաբել է Արամ Սիմոնյանը։

Սպուտնիկ զրույց-Արամ Սիմոնյան - Sputnik Արմենիա
«Ես հրաժարական չեմ տալու». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

Ավելի վաղ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Արամ Սիմոնյանը ասոցացվում է ԵՊՀ–ում առկա բացասական երևույթների հետ, և ավելացրել, որ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում։ Սիմոնյանն ասել էր, որ չի ընդունում իր հասցեին հնչած մեղադրանքները ու չի պատրաստվում ինքնակամ հրաժարվել ռեկտորի պաշտոնից։

Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Գևորգ Մուրադյանը պահանջեց, որ տղամարդը լքի նիստերի դահլիճը, բայց անհայտ անձը շարունակեց գոռալ, թե մոտ 30 միլիոն դրամ է ներդրել համալսարանում, բայց Սիմոնյանը խաբել է իրեն։  Տղամարդը թելադրեց իր հեռախոսահամարը, որպեսզի հետաքրքրված անձինք կապ հաստատեն ու իմանան գործարքի մանրամասները։

Նա հայտնեց նաև, որ ուզում է հանգամանալից ելույթ ունենալ ու ներկայացնել իրավիճակը, բայց Մուրադյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որոնք տղամարդուն դուրս բերեցին դահլիճից։ Դրանից հետո որոշվեց դռնփակ նիստ անցկացնել, բայց մի քանի րոպե անց լրագրողներին նորից հրավիրեցին դահլիճ։

Հիշեցնենք`ոստիկանությունն հայտարարել էր, որ ԵՊՀ ռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով:

Սպուտնիկ զրույց-Արամ Սիմոնյան (22.02.19) - Sputnik Արմենիա
ԵՊՀ-ի ռեկտորը մերժում է իրեն առնչվող քրեական գործն ու հակադարձում նախարարին

Հաղորդագրության մեջ ասված էր, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից, բայց ընդհանուր առմամբ 18 մլն դրամ են ստացել։

Բացի այդ` համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:

Իսկ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի ղեկավարը հաղորդում է տվել այն մասին, որ ԵՊՀ ռեկտորն իրենից 10 000 դոլար կաշառք է ստացել։ Ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանն ու առանձնատունը,տեղադրել ջեռուցման համակարգ։ Իսկ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքվել:

Լրահոս
0