«ՎՏԲ-Հայաստան Բանկը» նվեր կտա ոստիկանությանը

© Sputnik / Andranik GhazaryanСотрудники полиции Армении на площади Республики
Сотрудники полиции Армении на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում գործող բանկը որոշել է նվեր մատուցել ոստիկանությանը, կառավարությունը դեմ չէ:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» որոշել է 5.7 մլն դրամի համակարգիչներ ու տպող սարքեր նվիրել ՀՀ ոստիկանությանը: Կառավարությունն էլ դեմ չէ ընդունել նվերը:

Ремонтные работы на трассе Север-Юг - Sputnik Արմենիա
Թալինցիները ստիպված կլինեն հետ գնել իրենց վաճառած հողերը

Այս մասին որոշումն այսօր առանց քննարկումներ ծավալելու կայացվեց ՀՀ կառավարության հերթական նիստում:

Համակարգչային թանկարժեք տեխնիկան կտրամադրվի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը:

Նվերն օրինականացնելու համար կառավարությունը ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին լիազորեց մեկամսյա ժամկետում բանկի հետ կնքել նվիրաբերության պայմանագիրը:

Իսկ նվերները, ըստ որոշման նախագծի, սրանք են` 20 համակարգիչ` Philips մոնիտորով, մկնիկով ու ստեղնաշարով, և 25 բազմաֆունկցիոնալ տպող Pantum սարքեր:

 

Լրահոս
0