00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են կարճահասակները գալիս Երևան, կամ ինչպես Միրզոյանը երջանկացրեց ճապոնացուն

© Sputnik / Asatur YesayantsРуководитель Ереванского центра реконструкции и удлинения конечностей, травматолог-ортопед, доктор медицинских наук, профессор Аршак Мирзоян
Руководитель Ереванского центра реконструкции и удлинения конечностей, травматолог-ортопед, доктор медицинских наук, профессор Аршак Мирзоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե հասակի հարցում ձեր բախտը չի բերել կամ համարում եք, որ ձեր ոտքերը կարճ են, դարդ չանեք․ այդ հարցն արագ, արդյունավետ ու, ամենակարևորը, մատչելի գնով կարող են լուծել հայ մասնագետները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ճապոնացի Մայեբարա Կեիչին այն եզակի մարդկանցից է, որոնք որոշում են մեկընդմիշտ ու կտրականապես փոխել իրենց կյանքն ու ազատվել կարճահասակի բարդույթից։ Իսկ այդ հարցում նրան օգնել են հայ բժիշկները` 10 սանտիմետրով ավելացնելով ճապոնացու հասակը։

Քչերն են սիրում անկեղծ խոսել հասակի ավելացման վիրահատության մասին։ Բայց Կեիչին ոչ միայն խոսել է, այլև նկարահանվել «Երազանքի իրականացման պատմություն» վավերագրական ֆիլմում։

«Ես ուզում էի ավելի գեղեցիկ լինել։ Ինձ միշտ անհանգստացնում էր կարճ հասակս, ու մտածեցի՝ ինչու բարձրահասակ չդառնամ, եթե այդպիսի հնարավորություն կա։ Այդ պատճառով եկա Հայաստան», - ասում է Կեիչին։

Ամեն ինչ սկսեց նրանից, որ տղամարդը սկսեց հասակի ավելացման վիրահատությունների մասին տեղեկություն որոնել Google-ում։ Հրապարակումների մեկնաբանություններում կարդաց, որ Հայաստանում այդօրինակ վիրահատությունները շատ որակով են անում, ընդ որում` մատչելի գնով։ Կեիչին եկավ Երևան ու հերթագրվեց Վերջույթների վերակառուցման և վերականգնման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանի մոտ։

Կեիչիի ակնկալիքներն արդարացան։ Նա հիացած հեռացավ Հայաստանից ու որոշեց նորից գալ մեր երկիր, այս անգամ արդեն զբոսաշրջիկի կարգավիճակով և իր երազանքն իրականություն դարձրած բժիշկներին շնորհակալություն հայտնելու համար։

Պատմություններ բժշկական պրակտիկայից

Կեիչին Միրզոյանին դիմած տասնյակ, իսկ գուցե նաև հարյուրավոր պացիենտներից մեկն է, որոնք ուզում են ավելացնել հասակը կամ շտկել ոտքերի ձևը։

© Sputnik / Asatur YesayantsԱրշակ Միրզոյան
Ինչու են կարճահասակները գալիս Երևան, կամ ինչպես Միրզոյանը երջանկացրեց ճապոնացուն - Sputnik Արմենիա
Արշակ Միրզոյան

«Մեր կենտրոնում 12 ճապոնացի է բուժում անցել, հիմա ևս երկուսը հասակի ավելացման փուլում են, մարտին ու ապրիլին նույնպես Ճապոնիայից պացիենտների ենք սպասում։ Բայց մեզ մոտ գալիս են աշխարհի բոլոր ծայրերից՝ ավելի քան 20 երկրից», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միրզոյանը։

Մարդկանց գրավում է որակը, մատչելի գինը, ու ամենակարևորը՝ Հայաստանում նրանք իրենց զգում են այնպես, ինչպես տանը։ Տնից հեռու լինելը սթրես է, որն ազդում է ոչ միայն տրամադրության, այլ նաև ոսկրի մետաբոլիզմի վրա։ Այդ պատճառով կենտրոնի աշխատակիցներն իրենց պացիենտների համար էքսկուրսիաներ են կազմակերպում Հայաստանում։

© Photo : provided by Yerevan Center of Limb Lengthening and ReconstructionՈտքերի շտկում
Ինչու են կարճահասակները գալիս Երևան, կամ ինչպես Միրզոյանը երջանկացրեց ճապոնացուն - Sputnik Արմենիա
Ոտքերի շտկում

Մի անգամ Թուրքիայից մի աղջիկ է դիմել Միրզոյանին, ու հիվանդանոցի աշխատակիցները տեսել են, որ նրա անկողնու մոտ դրված պահարանի վրա Հայոց ցեղասպանության մասին գիրք կա, հեղինակն էլ թուրք է։ Միրզոյանն ասում է, որ այդ ցավալի հարցին չեն անդրադարձել, իսկ բուժման կուրսն անցնելուց հետո աղջիկը սկսել է հաճախ զանգել Թուրքիայից։

«Նա իրեն խնամած բուժքրոջն անվանում էր «հայկական մայրիկ»», - ասում է Միրզոյանը։

Իլիզարովի մեթոդը

Երևանյան կենտրոնում լայն կիրառում ունի այն մեթոդը, որն ավելի քան 65 տարի առաջ առաջարկել է Գավրիիլ Իլիզարովը։

Միրզոյանն հպարտությամբ իրեն անվանում է Իլիզարովի հետնորդը և ցույց է տալիս Իլիզարովի նկարը, որը փակցված է նրա աշխատասենյակի պատին։

«Սարքավորման միջոցով մեխանիկական ձգման ազդեցության տակ ոսկորներն ու փափուկ հյուսվածքներն աճում են։ Ընդ որում՝ այդ աճը շատ նման է բնականին», - բարդագույն գործընթացը հակիրճ պարզաբանում է Միրզոյանը։

Վերջերս Իլիզարովի մեթոդով բուժումը սկսել են համատեղել ամերիկացի գործընկերների մշակած սարք/մեխի հետ։ Նման համադրությունը թույլ է տալիս զգալիորեն կրճատել բուժման ժամկետը։ Յուրահատկությունն այն է, որ երբ վերջույթն անհրաժեշտ երկարության է հասնում, Իլիզարովի սարքը հանում են ու այնտեղ ներոսկրային հատուկ միջուկ (մեխ) են դնում։ Եթե նախկինում հասակը 10 սանտիմետր ավելացնելու կուրսը մինչև 12 ամիս էր տևում, ապա հիմա 4-5 ամիսը բավարար է։

© Sputnik / Asatur YesayantsԱրշակ Միրզոյան
Ինչու են կարճահասակները գալիս Երևան, կամ ինչպես Միրզոյանը երջանկացրեց ճապոնացուն - Sputnik Արմենիա
Արշակ Միրզոյան

Հասակն ավելացնել կարող է ցանկացած չծխող, առողջ, հորմոնալ դեղեր ու ոսկրի մետաբոլիզմի վրա ազդող այլ դեղորայք չընդունող մարդը։

«Պատահել է՝ մարդը եկել ու խնդրել է իր հասակը 30 սանտիմետրով ավելացնել։ Տեխնիկապես դա հնարավոր է, մենք 30 ու ավելի սանտիմետրով ավելացրել ենք խոնդրոդիստրոֆիկների հասակը։ Ինչ վերաբերում է ցածր հասակի մարդկանց, մենք պարտավոր ենք հաշվի առնել համաչափությունը, որ հասակն ավելացնելուց հետո մարդը համաչափ տեսք ունենա․ վերին ու ստորին վերջույթների երկարությունը պետք է ներդաշնակ լինի», - ասաց Միրզոյանը։

Դա բավականին երկար ու աշխատատար գործընթաց է, այդ պատճառով արժեքը կախված է աշխատանքի ծավալից։ Օրինակ` սրունքների շտկումը կարող է 5500 դոլար արժենալ։

Սակայն Միրզոյանը կարծում է դա այդքան էլ շատ չէ, քանի որ այդ գումարի մեջ են մտնում բժշկական բոլոր ծախսերը, բժշկական հետազոտությունները, մինչև հինգ օր ստացիոնարում գտնվելը, բուժական ֆիզկուլտուրան, ռենտգենները։

Ինչպե՞ս է Միրզոյանն ընտրել այս մասնագիտությունը

Միրզոյանը փոքրուց սիրել է կենսաբանությունը։ Հենց դա էլ հենակետ է դարձել մասնագիտության ընտրության հարցում։ Որոշել է օրթոպեդ դառնալ, երբ հայրը՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, կոտրել է ձեռքը։

«Ես չորրորդ կուրս էի տեղափոխվում, ամառ էր, հայրս կոտրել էր ձեռքը։ Սկսեցի ավելի շատ կարդալ վնասվածքաբանության մասին, թե ինչն ու ինչպես է ազդում ոսկրի աճի վրա», - ասաց Միրզոյանը։

Կոմպոզիտորին բուժում էր հայտնի բժիշկ-օրթոպեդ Օրբել Բունիաթյանը։ Միրզոյանը խոստովանում է, որ Բունիաթյանի ազդեցությունը մեծ է եղել, անգամ ցանկացել է ինչ-որ չափ նմանվել նրան։

Իսկ Իլիզարովի մոտ աշխատելու համար Կուրգան մեկնելու հարցում օգնել են Էդվարդ Միրզոյանի ընկերները՝ Առնո Բաբաջանյանն ու Լևոն Փիրուզյանը։ Սակայն սա արդեն բոլորովին այլ պատմություն է։

© Sputnik / Asatur YesayantsРуководитель Ереванского центра реконструкции и удлинения конечностей, травматолог-ортопед, доктор медицинских наук, профессор Аршак Мирзоян
Ինչու են կարճահասակները գալիս Երևան, կամ ինչպես Միրզոյանը երջանկացրեց ճապոնացուն - Sputnik Արմենիա
Руководитель Ереванского центра реконструкции и удлинения конечностей, травматолог-ортопед, доктор медицинских наук, профессор Аршак Мирзоян
Լրահոս
0