00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ հետ համաձայնագրի իրագործումը որակական փոփոխությունների կհանգեցնի Հայաստանում. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետի խոսքով` երկրում ժողովրդավարական փոփոխությունները նպաստում են կարևորագույն տնտեսական խնդիրների լուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրագործումը հայ հասարակությունում կհանգեցնի կարևորագույն որակական փոփոխությունների, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Հայ-իրանական «գազային» դաշինք. աշխարհաքաղաքական շրջափակումից դուրս գալու հնարավորությո՞ւն

Նրա խոսքով` Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններն առաջինն են եղել, որոնք չեն վիճարկվել որևէ ուժի կողմից։ Եվ ներկա ընտրությունները ստացել են եվրոպացի դիտորդների բարձր գնահատականը, որոնք դրանք անվանել են ազատ և թափանցիկ։

«Ես կարծում եմ, որ ժողովրդավարության հաղթանակն անդառնալի է մեր երկրում։ Իմ համոզմունքը հիմնված է հետևյալի վրա. ժողովրդավարության գաղափարները խորապես արմատացած են մեր ավանդույթում։ Դրա խեղաթյուրումը, որին մենք հետևել ենք վերջին 20 տարիների ընթացքում, տեղի է ունեցել ժողովրդավարության ի սկզբանե ընտրված ուղուց շեղվելու, մեր արժեքներն ու հույսերը աղավաղելու պատճառով», – ասել է Փաշինյանը։

Сурен Суренянц - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը կարող է խորանալ, եթե...»

Նրա խոսքով` ժողովրդավարական փոփոխությունները թելադրվել են հայ հասարակության և 6–միլիոնանոց սփյուռքի պահանջներով։ Իշխանափոխությունը թելադրված չի եղել արտաքին ուժերով և երկրի արտաքին քաղաքականությունում չի հանգեցրել կտրուկ փոփոխությունների։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ գործընկերների առջև ունեցած պարտավորություններին։

Ժողովրդավարությունը թույլ է տալիս ամրապնդել տնտեսությունը և քաղաքական համոզմունքները, որոնք շատ կարևոր են երկրի զարգացման համար։ Դրա օգնությամբ պետք է լուծել մի շարք խնդիրներ։ Առաջին հերթին, դա աղքատությունն է։

«Մեր հասարակության մեկ երրորդն ապրում է աղքատության մեջ։ Նրանք կազմել են գլխավոր սոցիալական ռեսուրսը ընտրողների ձայները գնելու համար։ Միջին խավի կրճատմանը հետևել է ընտրություններում ժողովրդավարության կրճատումը։ Ուստի ուժեղ և կենսունակ միջին խավը զարգացման նախադրյալներից է։ Եվ տնտեսական հեղափոխությունը մեր հաջորդ խնդիրն է», – նշեց Փաշինյանը։

Армен Ашотян на пресс-конференции (4 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը ձախողել է արտաքին քաղաքականության գրեթե բոլոր կետերը. Արմեն Աշոտյան

Մյուս նպատակների շարքում կոռուպցիայի դեմ պայքարն է, անօրինական մենատիրություններն արմատախիլ անելը, անկախ դատական համակարգը, օրենքի գերակայությունը, հավասար պայմանները բոլոր տնտեսական և քաղաքական խաղացողների համար։

«Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ներդրումը շատ կարևոր է մեր բարեփոխումների հաջողության համար։ Դրա դրույթների իրագործումը հասարակությունում կհանգեցնի կարևորագույն որակական փոփոխությունների։ Մենք տրամադրված ենք շարունակել ակտիվ և արդյունավետ համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», – ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ԵՄ երկրների մոտ մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, և Հայաստանը հույս ունի, որ մնացածը հետևում են այդ օրինակին։

Փաշինյանը նշել է վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսության կարևորությունը, որը կօգնի ամրապնդել Հայաստանի և Եվրոպայի հասարակությունների միջև կապերը։

Լրահոս
0