00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հզոր ուղերձ Արցախի վերաբերյալ. ՀՀ իշխանությունների մեսիջները կոնկրետ հասցեատեր ունե՞ն

© Photo : official site of the Ministry of Defence of RAМинистры обороны Давид Тоноян и иностранных дел Зограб Мнацаканян на армяно-азербайджанской границе (18 мая 2018).
Министры обороны Давид Тоноян и иностранных дел Зограб Мнацаканян на армяно-азербайджанской границе (18 мая 2018). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հասարակության անհանգստությունը` կապված արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի հետ, արդեն վաղուց է նկատելի։ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կամ երկրների առաջնորդների յուրաքանչյուր հանդիպում ծնում է լուրերի և ենթադրությունների նոր ալիք, իսկ դրանք, ինքնըստինքյան, պոզիտիվ չեն։ Սակայն երևում է, որ պաշտոնական Երևանը լի է ամեն ինչ իր տեղը դնելու վճռականությամբ։

Տեղեկատվության բացակայությունը կամ դրա չափազանց քիչ լինելը, որը մինչև հիմա ուղեկցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կամ երկու երկրների առաջնորդների ցանկացած հանդիպմանը, չէր կարող ամեն անգամ չծնել լուրերի և ենթադրությունների ալիք։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Փաշինյան. Ադրբեջանը չարդարացրեց հույսերը

Դա տեղեկությունների պակասը լրացնելու բնական մարդկային ձգտում է, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, բայց միայն թե պոզիտիվն ու իմաստն են քիչ։

Ի դեպ, մտավախություն հայտնողները թոշակառուներ չեն, որոնք խոսում են տաղավարներում և սրճարաններում։ Մարտի 4–ին անհանգստություն են հայտնել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկուսն էլ նշել են, որ անտեսվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և բանակցությունների սեղանի շուրջ ներկա չեն եղել Արցախի ներկայացուցիչները, թեև իշխանությունները շարունակում են պնդել, որ այդ կետը սկզբունքային է իրենց համար։

Второй президент Республики Армения Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Չի կարելի հավատալ Փաշինյանի հայտարարություններին. Քոչարյանը` Ղարաբաղյան խնդրի մասին

Աշոտյանը և Քոչարյանը ոչ մի նոր բան չեն ասել` հաշվի առնելով նրանց դիրքորոշումները և խնդրի տեսլականը։ Այնուամենայնիվ, այդ ոլորտում նորություններ կան։

Դրանք սկսվել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` վերջերս արված հայտարարությունից, որ Հայաստանը պատրաստ է հարձակողական գործողությունների՝ հակամարտության գոտում ռազմական գործողությունները վերսկսվելու դեպքում։ Նախօրեին հետաքրքիր հայտարարություններ են արել ՀՀ ԱԳՆ և ԱԱԾ ղեկավարները։

ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմի համար առանցքային դրույթ է Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը։

Армен Ашотян на пресс-конференции (4 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը ձախողել է արտաքին քաղաքականության գրեթե բոլոր կետերը. Արմեն Աշոտյան

«Երբ որ մենք խոսում ենք ստատուսի մասին, սա ենք ասում, որ չկա վերադարձ անցյալին, որովհետև անվտանգությունը գերակա է։ Չի լինելու իրավիճակ, երբ որ մենք նորից վտանգի տակ դնենք մեր հայրենակիցների՝ Արցախի ժողովրդի կյանքը, ֆիզիկական կյանքը», – ասել է Մնացականյանը։

Իհարկե, նախարարը հիանալի հասկանում է, թեև այդ մասին ուղիղ չի ասել, որ մարդկանց ֆիզիկական անվտանգության լավագույն երաշխիքը կարող է լինել Արցախի ինքնավարության միջազգային ճանաչումը։

Իսկ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը զարմացրել է հայրենակիցներին և սահմանից այն կողմ բուռն արձագանք առաջացրել՝ Արաքս գետի ափի երկայնքով նախկինում բնակեցված տարածքները վերականգնելու ծրագրի վրա աշխատելու մասին հայտարարությամբ։ Վանեցյանն այդ ժամանակ ասել է, որ դա հստակ ուղերձ է այն մասին, որ ոչ ոք ոչ մի թիզ հող չի հանձնի։

Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանը խոսել է Ադրբեջանի սպառնալիքների մասին

Վանեցյանը, ինչպես նաև Մնացականյանը և Տոնոյանը խոսել են անվտանգություն ապահովելու, Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ ոտնձգություն թույլ չտալու մասին։ Իսկ Նիկոլ Փաշինյանն Իրանում հայտարարել է, որ երկիրը շարունակում է աջակցել Արցախի ինքնորոշմանը։

Եվ ահա հասարակական անհանգստության ֆոնին, որը հնչեցրել են ծանրակշիռ ընդդիմադիր քաղաքական կերպարները, բամբասանքների ծննդի ֆոնին, իսկ դրանք սովորություն ունեն առանց բացահայտվելու գրոտեսկային ձևեր ընդունել, այդ հայտարարությունները շատ կարևոր են և բազմանշանակ։

Չի կարելի ասել, որ դրանք զարմանալի են և անսպասելի, հակառակը, դրանց վաղուց էին սպասում։ Եվ երբ նույն ուժեղ և ոչ երկիմաստ հայտարարություններով հանդես են գալիս երկու ուժային գերատեսչությունների ղեկավարները և արտգործնախարարները, դա իսկապես ուժեղագույն ուղերձ է դառնում։

Глава СНБ Артур Ванецян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանի հայտարարությունը հունից հանել է Լեյլա Աբդուլաևային

Պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԱԱԾ տնօրենը գիտեն իրենց խոսքերի գինը և բնականաբար չմտածված հայտարարություններ չեն անի։

Որովհետև եթե իրավիճակը դիտարկենք բացառապես գործով, ապա, անշուշտ, ավելի արդյունավետ կլիներ այդ ամենը չբարձրաձայնելով զբաղվել Արաքսի երկայնքով տարածքների բնակեցմամբ, բանակի արդիականացմամբ և ամրապնդմամբ. առանց ազդարարելու, բայց արդյունավետ։

Դե, քանի որ մեկը մյուսին հետևում են այդքան պարտավորեցնող հայտարարություններ, նշանակում է` կա կոնկրետ հասցեատեր, որին դրանք ուղղված են։  Ավելի ճիշտ, ամենայն հավանականությամբ, հասցեատերերը պետական սահմանի երկու կողմերում են։ Հնարավոր է, մյուս սահմաններից այն կողմ նույնպես։

Լրահոս
0