Ինչպե՞ս կարող է 10 հազար հոգու կրճատումը Հայաստանի շահերից բխել. Զոհրաբյան

© Sputnik / Asatur YesayantsВыборы спикера Парламента Армении (14 января 2019). Еревaн
Выборы спикера Парламента Армении (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԲՀԿ–ական պատգամավորը մտադիր է հարցը բարձրացնել կառավարության ներկայացուցիչների մոտ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի պատկերացնում, ինչպես կարող է 10 հազար մարդու հավանական կրճատումը երկրի շահերից բխել։ Այս մասին արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակած փաստաթուղթը մեկնաբանելով` լրագրողներին ասաց Զոհրաբյանը։

Министр образования и науки Араик Арутюнян на церемонии гашения марки к 150-летию Ованеса Туманяна (18 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երբ ու որքան կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը. նախարարը խոստանում է

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում հրապարակել էր` 10 հազար պետական ծառայողի կրճատման վերաբերյալ իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթի պատճենը։

«Այս հարցը մտահոգիչ է։ Կարծում եմ`վաղը ԱԺ–ում կառավարական ժամի ընթացքում այն պետք է բարձրացվի։ Մտահոգում են նաև այն ձևակերպումները, որոնց համաձայն 10 հազար մարդուն կրճատելը բխում է պետության շահերից», – ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` հավանաբար, փոխխոսնակն ու նախարարը կկարողանան բացատրել, թե ինչ կապ կա գործազրկության և երկրի շահերի միջև։

Նշենք, որ փաստաթղթում փոխվարչապետի և ֆինանսների նախարարի անունից ասվում է, որ օպտիմալացումն իրականացվում է ելնելով պետության շահերից։

Լրահոս
0