00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվերջանալի ձնաբուքն ու Լենինականի փակ ճամփան, կամ ինչու լանջիկցի փոքրիկին Ավերյան կոչեցին

© Sputnik / Ю. Кравчук / Անցնել մեդիապահոցЛегковой автомобиль "УАЗ-469". Архивное фото
Легковой автомобиль УАЗ-469. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրագրողի աշխատանքը նրան տանում է աշխարհի տարբեր կողմեր և բախում տարբեր իրավիճակների հետ։ Անխոնջ թղթակիցները կարող են ձեզ պատմել ուշագրավ պատմություններ, որոնց ականատես են դարձել բազմաթիվ անգամներ։ Ահա և սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը, որը հարուստ լրագրողական փորձ ունի, հետաքրքիր դեպք է հիշում իր փորձից։

Ձյունը երկրորդ օրը գալիս էր ու գալիս, ոչ մի լավ բան չէր խոստանում նաև երրորդ օրվա համար, Թալինից մինչև Լենինական տասնյակ մեքենաներ ձնե որոգայթի մեջ էին հայտնվել։ Ճանապարհային ծառայությունն ինչ կարողանում էր, անում էր, բայց մեր օրերի նման շատ բան չէր կարող։

Ի՞նչ էին անում եղանակային էքստրիմների դեպքում «հին Հայաստանի» իշխանությունները։ Դիմում էին բանակի օգնությանը։ Սա հենց այդ դեպքն էր։

Պատրաստվելով ռեպորտաժ նկարահանել՝ զանգահարեցի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Մելքումյանին։

«Թալին-Լենինական՝ ամենաբարդ ուղղությունը։ Ճանապարհային ծառայության պետը կսպասի ձեզ», - հաղորդեց նախարարը։

1-й секретарь ЦК Компартии Армении Сурен Арутюнян выступает с докладом (30 мая 1989). Москвa - Sputnik Արմենիա
Միջադեպ երկնքում. ինչպես Սուրեն Հարությունյանը թույլ չտվեց խոցել իր ուղղաթիռը

Հին ընկերոջս՝ Ռազմիկ Գարանյանի մոտ հասա ցերեկը երեքին։ Նստեցի նրա «ՈւԱԶ»-ը, շարունակեցինք գնալ։

Դժվար է ասել, թե քանի մեքենա է մնացել ճանապարհին, բայց ձյան գերությունից դուրս եկածների տեղեկություններով՝ դրանք հիմնականում մարդատար ավտոմեքենաներ են և շատ են. ճանապարհին բացատրեց Գարանյանը։

-    Ինչո՞վ կարող ենք օգնել։

-    Հիմա կտեսնես, - խոստացավ Գարանյանը։

Եթե ծանր Տ-10 տանկի վրայից հանենք զենքով աշտարակը, կստացվի ԲԱՏ-10 մեծ հրետանային քարշակ՝ հզոր մեքենա, որը արգելք չի ճանաչում։ Մոտակա շրջադարձին կանգնած էր հենց դա։

Որպեսզի բոլորին տեղ լինի, անձնակազմից թողեցինք միայն մեխանիկ-վարորդին, իսկ որպես հրամանատար՝ երիտասարդ փոխգնդապետ Ավերյան Կիսելյովին։ Հիշեք այս անունը։

Դիտանցքի կափարիչը փակվեց։ Հզոր շարժիչը թնդացնելով՝ քարշակը մտավ մրրիկի մեջ։ Ճանապարհին ավտոմեքենաներ չէին երևում։ Առաջին մեքենան՝ մինչև տանիքը ձայն մեջ խրված ՎԱԶ-ը, տեսանք Թալինից ոչ հեռու։ Այն ձնակույտից հանեցին և դուրս բերեցին ճանապարհի վրա։

-Գնացեք մինչև առաջին գյուղը, զանգեք նախարարություն, թող ավազով «ԿամԱԶ»-ներ ուղարկեն։ Իսկ դուք կողմնորոշվեք ըստ եղանակի, - խորհուրդ տվեց Գարանյանը։

Президентский самолет Армении  - Sputnik Արմենիա
Ռիսկ, բայց հաշվարկով. երբ «Արմենիա» օդանավի հրամանատարը որոշեց թռչել միայն դուխի հաշվին

-Այնտեղ՝ մեր հետևում, ևս երկու` «Վոլգա» ու «Մերսեդես» են թաղված,  հուշեց «Ժիգուլիի» վարորդը։

ԲԱՏ-ը դուրս բերեց նաև դրանց։ Եվ այսպես, բազմաթիվ մեքենաներ։

Մութն ընկավ։ Մինչև Լենինական դեռ շատ կար, բայց ճանապարհի կեսին մրրիկը սկսեց թուլանալ։

-Մի բան ուտելու ժամանակն է, - հայտարարեց Գարանյանը, և չի կարելի ասել, որ առաջարկը վաղաժամ էր։

Այստեղ հենց տեղն է․տեղավորվելով տանկի մեջ՝ Ռազմիկը ոտքերի մոտ տոպրակ դրեց, որից համեղ հոտեր էին գալիս և կասկածելի ձայներ։ Գարանյանի տնային ուտելիքները՝ գվարդիական «Քարահունջի» գլխավորությամբ, շատ տեղին էին։ Սկզբում փոխգնդապետը հրաժարվեց խմել, բայց միայն սկզբում։

Կարճ ասած՝ միակ սթափ մեխանիկ-վարորդը մեզ հասցրեց Արթիկ, ձյան տեղումներն արդեն դադարել էին, և առաջին մեքենաները սկսեցին շարժվել Լենինական։

 «Պետք էր հեռախոս գտնել, զեկուցել նախարարությանը», - ասաց Գարանյանը։

Այդ ժամանակ բջջային կապ չկար, բայց շրջկոմների առաջին քարտուղարները Երևանի հետ ուղիղ քաղաքային կապ ունեին, ոմանք էլ՝ կառավարական կապ։ Անիի առաջին քարտուղար Սպարտակ Նազարյանը երկուսն էլ ուներ։

–Գնացի՜նք։

–Ո՞ւր, - հարցրեց Գարանյանը։

–Կտեսնես։

Մենք շարունակեցինք ճանապարհը։ Տանը, որին մոտեցավ ԲԱՏ-ը, չնայած ուշ ժամին, լույս էր երևում, և շատ մարդ կար։

Щенок - Sputnik Արմենիա
Ինչպես Երևանը կարող է Եվրոպա դառնալ առանց հաչոցի ու աղբի. բոլոր շները Չալոյի բախտը չունեն

–Հասկանո՞ւմ ես, Երևանում լանջիկցի մի կին երեխա է ունենում, իսկ ամուսինն այս փոթորկին ոչ միայն գնալ, այլ նաև զանգել չի կարող։ Ասում են`ծննդաբերությունը բարդ է ընթանում։ Հիմա եկել են ինձ մոտ, փորձում ենք կապվել հիվանդանոցի հետ, - բացատրեց Նազարյանը։

Ստիպված էինք զիջել հեռախոսի հերթը։ Այդ ընթացքում, փողոցում տանկի հայտնվելուց տագնապահար եղած, եկավ քարտուղարի եղբայրը՝ Սպարտիոն Նազարյանը՝ կոլտնտեսության նախագահ, սոցիալիստական աշխատանքի հերոս։ Բոլորս միասին նստեցինք սեղան։ Փոխգնդապետը գնաց տանկիստի հետևից և վերադառնալուց հետո առաջինը հայտնվեց զրնգացող հեռախոսի մոտ։

-Ի՞նչ, ո՞նց, - Կիսելյովի մոտ նետվեց ծննդկանի մայրը։

–Չգիտեմ, հայերեն են խոսում, բայց հաստատ լավ բան է ասում․․․

Կինը վերցրեց լսափողը։

–Տղա է, տղա է ծնվե՜լ։

Խմեցինք տղայի կենացը, հետո էլ ծնողների, իսկ հետո՝ տատիկի։

–Տղաս, անունդ ի՞նչ է, - դիմեց կինը փոխգնդապետին։

-Ավերյան։

–Ի՞նչ է, հա՞յ ես։

–Չէ, ինչի՞ց որոշեցիք։

–Ինչպե՞ս թե։ Ավերյան ես ու հա՞յ չես։

–Լավ, ինչևէ, քո պատվին, մեր տղու անունը Ավերյան կդնենք։

Խմեցինք նաև դրա համար։ Փոթորիկը  հանդարտվեց, իսկ լույսն արդեն բացվում էր․․․

Լրահոս
0