Ձին պարում է ախոռում. տեսանյութ

Ձիերը ծնկի են գալիս, քայլում, պառկում, վարգում, ցատկում, բայց մի բան հաստատ է` ոչ բոլոր ձիերն են կարողանում պարել։

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որի հերոսը պարող ձին է։ YouTube–ում հրապարակված տեսանյութի տակ նշված է, որ կենդանուն նկարել են 2019 թվականի փետրվարի 2-ին Ամերիկայի Տեխաս նահանգի Գանադո քաղաքում։

«Այս ձին պարում է իսպանական ցանկացած երաժշտության տակ», – գրված է մեկնաբանությունում։

Ձին իսկապես ռիթմիկ շարժումներ է անում, ընդ որում ոչ միայն սմբակներն է տակտին համահունչ հարվածում, այլև շարժում է վիզն ու գլուխը։

Բազմաթիվ օգտատերերի հիացրել է այս հիասքանչ կենդանին, որոշ կատակասերներ գրել են, որ նույնիսկ իրենք այդպես չէին կարողանա պարել։ «Կգերազանցի Շակիրային և Ջեյ Լոյին», – ավելացրել են ուրախ օգտատերերը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала