«Նիվայով» Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրացած քաղաքացին հոգեբուժարան է տեղափոխվել

© Sputnik / Arsen HaytyanВрезавшийся в здание мэрии автомобиль Нива (8 марта 2019). Еревaн
Врезавшийся в здание мэрии автомобиль Нива (8 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Տղամարդը, որ մի քանի անգամ բուժում է ստացել հոգեբուժարանում, «Ավան» հոգեբուժական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության բրիգադի ուղեկցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի աստիճանահարթակի վերևում կայանած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանը, տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեբուժական կենտրոն, որովհետև եղել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում։

Врезавшийся в здание мэрии автомобиль Нива (8 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փորձել է այրել մեքենան. մանրամասներ քաղաքապետարանի մոտ կայանված Նիվայի միջադեպի մասին

Մեզ հայտնի է նաև, որ տղամարդը մի քանի անգամ բուժվել է հոգեբուժական կենտրոնում, սակայն նա, ամենայն հավանականությամբ, հաշվառված չէ բուժհաստատությունում, քանի որ վարորդական իրավունք ունի։

Տղամարդը «Ավան» հոգեբուժական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության բրիգադի ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 8-ին, վարորդը Երևանի քաղաքապետարանի շքամուտքի աստիճանահարթակի վերևում կայանելուց հետո բենզին է լցրել մեքենայի վրա ու փորձել այն այրել: Ոստիկանները կարողացել են կանխել հրդեհի բռնկումը, իսկ վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժանմունք:

Մեր տեղեկություններով՝ «Նիվայի» վարորդն ազգությամբ եզդի է։ Նա այդ քայլին է դիմել, քանի որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրեն պատկանող շինության հետ կապված խնդիրներ ունի քաղաքապետարանում։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала