Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել

© Sputnik / Asatur Yesayants / Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջնորդությունը կքննվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է

Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

«Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին, ժամը 12:30 -ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ»,–ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2019թ-ի հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել էր:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Լրահոս
0