00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում և հայերը. ինչպիսի՞ ստորջրյա խութերի կհանդիպի Էրդողանը

© Sputnik / Алтан Гочер / Անցնել մեդիապահոցПрезидентские и парламентские выборы в Турции
Президентские и парламентские выборы в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին Թուրքիայի ընտրողների գիտակցությունում որոշակի փոփոխություն է տեղի ունենում։ Ընտրազանգվածն ավելի քաղաքականացված և պակաս «շահամոլ» է դառնում։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրություններն ընդհանուր առմամբ անակնկալներ չեն խոստանում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա թիմի համար, սակայն դրանք կարող են ավելի երկարաժամկետ միտումների հիմք դնել, որոնք ավելի հստակ կդրսևորվեն 2019թ–ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Арам Атешян - Sputnik Արմենիա
Թուրքիայի հայերը Էրդողանի անակնկալներին են պատրաստվում

ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան այս տարվա մարտի 31–ին։ Դրանց կմասնակցեն 13 քաղաքական կուսակցություններ։

Սաֆրաստյանի խոսքով` Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության հաղթանակի մեջ պետք չէ կասկածել։ Հիմա ԱԶԿ դիրքերը բավական ամուր են։ Ստամբուլում` Թուրքիայի խոշորագույն քաղաքում, ամենայն հավանականությամբ, կհաղթի Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի փոխխոսնակ Բինալի Յիլդիրիմը։

Ավելի կոշտ պայքար կծավալվի մայրաքաղաք Անկարայում։ Այստեղ կբախվեն երկու դաշինքներ` իշխող կոալիցիան` կազմված ԱԶԿ–ից և «Ազգայնական շարժում» պանթուրքական կուսակցությունից, և Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ «Լավ կուսակցության» հետ։

Զգալի հետաքրքրություն է ներկայացնում երկրի արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջանների իրավիճակը։ Այստեղ ավանդաբար ուժեղ են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության դիրքերը։ Սաֆրաստյանը հակված է համարելու, որ այդ ուժի ներկայացուցիչներն ընտրությունների արդյունքում կկարողանան տեղերում վերարտադրություն ապահովել։ Համենայն դեպս այդ մասին վկայում են սոցհարցումների արդյունքները։

Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Կրկին կռվախնձոր դարձավ. ո՞վ ու ե՞րբ կնստի Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի աթոռին

Փորձագետի խոսքով` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կարող են անակնկալներ լինել` կապված ալավիների դիրքորոշման հետ (էթնիկ և կրոնական փոքրամասնություն, որը մոտ է իսլամի շիական մեկնությանը` խմբ.)։

«Ավանդաբար ալավիները քեմալական հայացքներ են ունեցել`պայքարելով աշխարհիկ Թուրքիայի համար և աջակցելով Ժողովրդահանրապետական կուսակցությանը։ Հիմա, երևում է, որ Էրդողանը որոշել է պայքարել ալավիների սրտերի և խելքի  համար։ Վերջին շրջանում Բինալի Յիլդիրիմը պարբերաբար հայտարարում է, որ նա և իր ընտանիքը ալավիներ են։ Կարծում եմ` բոլորին հասկանալի է, թե ինչ նպատակով է նա դա անում», – ասում է ինստիտուտի տնօրենը։

Ստամբուլում ալավիները բավական շատ են, և Յիլդիրիմի նման հռետորաբանությունը լուրջ քաղաքական շահաբաժիններ է խոստանում նրան։

Անդրադառնալով Թուրքիայի հայ համայնքի քաղաքական նախընտրություններին, որը հիմնականում բնակվում է Ստամբուլում, Սաֆրաստյանը նշեց, որ սովորաբար հայերի ձայները բաշխվել են Էրդողանի ԱԶԿ–ի և քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության միջև։ Թեև պետք է հաշվի առնել, որ Էրդողանի կոալիցիոն գործընկերոջ առկայությունը` ի դեմս պանթուրքիստների, ինչ–որ չափով վախեցնում է հայ ընտրողներին։ Ելնելով դրանից` Ստամբուլի հայերը կարող են քվեարկել քեմալականների օգտին։

Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Ի՞նչ կտա Հայաստանին Սև ծով–Կասպից ծով տարանցիկ միջանցքը

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին Թուրքիայում որոշակի փոփոխություն է տեղի ունենում ընտրողների գիտակցության մեջ։ Ընտրազանգվածն ավելի քաղաքականացված և պակաս «շահամոլ» է դառնում։ Պատկերավոր ասած` նախկինում մարդիկ առավելապես քվեարկել են ճանապարհներ, դպրոցներ կառուցելու, ենթակառուցվածքներն արդիականացնելու խոստումների դիմաց։ Հիմա տնտեսական աճին և կյանքի որակի բարելավմանը զուգահեռ ընտրողների նախապատվությունները և դիրքորոշումներն աստիճանաբար փոխվում են։

Նրանք սկսում են քվեարկել «սրտի կանչով»` ելնելով իրենց գաղափարական նախընտրություններից։ Սաֆրաստյանը կարծում է, որ այդ միտումը լիովին կդրսևորվի խորհրդարանական ընտրություններում։

Լրահոս
0