Հայտնի է 19–ամյա զինծառայողի մահվան պատճառը. նա սայթաքել և ընկել է ձորը

© Sputnik / Arpi BeglaryanШуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах
Шуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայտնի է, թե ինչն է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Ավագյանի մահվան պատճառը։ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ավագյանը երեկ մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել և ընկել է ձորը:

Полиция Армении, Гюмри - Sputnik Արմենիա
Դիմավորել են բանտից ազատված ընկերոջը և բերման ենթարկվել. հոգեներգործուն դեղեր են պահել

«Ստացած մարմնական վնասվածքներից էլ Ավագյանը մահացել է»,–տեղեկացնում է քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` հայտնելով զինծառայողի մահվան լուրը։

«Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.–ին»,- գրել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ մահը հակառակորդի կրակից չի եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս
0