Հայաստանի օդային տարածքում Boeing-ի մի քանի մոդելների շահագործումը սահմանափակվել է

CC BY 2.0 / Ronnie Macdonald / Boeing 737s EI-DLD & EI-DWTСамолет Boeing 737 авиакомпании Ryanair
Самолет Boeing 737 авиакомпании Ryanair - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում մեկ ամսով արգելվել է:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշել է մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-ի էջում:

«Հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք պետությունների` այդ թվում Թուրքիայի և Վրաստանի օդային տարածքներում Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը արգելող NOTAM-ները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, և համարելով թռիչքային անվտանգությունը որպես առաջնահերթություն, որոշում է կայացրել սույն թվականի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս
0