Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Իրականում». Ինչու՞ է արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան անընդհատ խոչընդոտների հանդիպում

© Sputnik / Михаил Климентьев /  / Անցնել մեդիապահոցПрезиденты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на церемонии запуска строительства первого энергоблока атомной электростанции "Аккую" (3 апреля 2018). Анкара
Президенты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на церемонии запуска строительства первого энергоблока атомной электростанции Аккую (3 апреля 2018). Анкара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանը Թուրքիայի թեմային է անդրադարձել. քանի որ Էրդողանի քարոզած պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ նացիզմի ու ռասիզմի տարրեր կան, ապա միջազգային հանրությունն առաջին հերթին հենց դրա դեմ է պայքարում:

Քաղաքական առումով Թուրքիան ծուղակն է ընկել, ու Էրդողանն իր ամպագոռգոռ նախագծերը թողած, մխրճվել է ճղճիմ բանավեճերի մեջ, նկատի ունեմ միջազգային հարթակներում այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը հետաձգվեց: Ճիշտ է՝ հետաձգումը համաձայնեցվել է երկու երկրների արտգործնախարարների կողմից, սակայն մենք հասկանում ենք, որ Էրդողանը լուրջ խնդիրներ ունի սիրիական հարթակում, ու այդ խնդիրները քանի գնում, այդքան էլ ավելի են խորանում: Ու դրանք հենց Ռուսաստանի հետ է անհրաժեշտ լուծել. Մոսկվան է այսօր Սիրիայում եղանակ թելադրում: Ու մեկ էլ ստացվում է, որ հանդիպումը հետաձգվում է։ Լուրջ բարդություն Անկարայի համար։

«Իրականում». Ինչու՞ է արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան անընդհատ խոչընդոտների հանդիպում

Հողինակ՝ Արման Վանեսքեհյան

Լրահոս
0