00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի հարցում հրաժարվում ենք արկածախնդրությունից․ Հայաստանը փոխում է մարտավարությունը

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян посетил боевую позицию одной из войсковой части (16 ноября 2018). Армения
И.о. премьер-министра Никол Пашинян посетил боевую позицию одной из войсковой части (16 ноября 2018). Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մադրիդյան սկզբունքները չեն արտացոլում հայկական կողմի շահերը, դրանք ընդունելով և «հույսը դնելով» Ադրբեջանի վրա՝ Հայաստանի նախկին ղեկավարությունը չափազանց մեծ ռիսկի է գնացել։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան․ Հայաստանի իշխանությունը հեռացել է նախկին ղեկավարության ռիսկային քաղաքականությունից, որը համաձայնել էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել Մադրիդյան սկզբունքների շրջանակում՝ հույս ունենալով, որ Ադրբեջանը կհրաժարվի դրանցից։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները չաշխատող փաստաթուղթ են։ Թեկուզ այն պատճառով, որ հայկական կողմի շահերը արտացոլված չեն դրանում։ Եթե դիտարկենք գլոբալ առումով, ապա ո՛չ Երևանը, ո՛չ Ստեփանակերտը չեն պատրաստվում ինչ-որ տարածքներ զիջել։ Ադրբեջանն էլ կարծես մտադիր չէ զիջումների գնալ կարգավիճակի հարցում», - նշեց Հակոբյանը։

Մոտ 12 տարի գոյություն ունեցող փաստաթուղթը կողմերին ոչ մի սանտիմետր չի մոտեցրել։ Նրա խոսքով՝ կարելի է անընդհատ խոսել Մադրիդյան սկզբունքների մասին և սահմանին պարբերաբար միջադեպեր և «մինի պատերազմներ» ստանալ։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ սկզբունքներն այդ տեսքով հակամարտության կողմերից ոչ մեկին լուրջ հեռանկարներ չեն տալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից այդ սկզբունքների հիշատակումը միայն արձանագրում է այն, որ բանակցությունների սեղանին այլ փաստաթղթեր չկան։ ԵԱՀԿ հայտարարությունում հրապարակված կետերը վաղուց հայտնի են, դա նորություն չէ։

«Համանախագահները միայն արձանագրել են, որ այլ փաստաթուղթ չկա, և չկա բանակցությունների ձևաչափը փոխելու օրակարգ։ Այսինքն նպատակահարմարություն չեն տեսնում», - ասաց Հակոբյանը։

Հետաքրքիր է, որ այդ սկզբունքներն անընդունելի են հայկական կողմերի համար, և մեծ հարց է՝ ընդունելի են արդյոք Ադրբեջանի համար (մասնավորապես, միջանկյալ կարգավիճակը)։ Ինչպես ցույց է տվել փորձը, հենց Ադրբեջանն էր դեմ դրան։

Հակոբյանը նշեց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար չի գնա միակողմանի զիջումների՝ հասկանալով, որ դա անխուսափելի պատերազմի կհանգեցնի։ Ավելին, տեղի կունենա նոր հեղափոխություն, որը գահընկեց կանի այն ղեկավարին, որն այդ մասին կհայտարարի։

Քաղտեխոնոլոգը չբացառեց, որ եթե Հայաստանը պնդի Արցախի մասնակցությունը, ապա որպես ձևական զիջում կառաջարկվի Արցախի այսպես կոչված ադրբեջանական համայնքի մասնակցությունը։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместной пресс-конференция с действующим главов ОБСЕ Мирославом Лайчаком (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան

Հակոբյանը կարծում է, որ նոր իշխանությունները փոխել են մարտավարությունը։ Եթե նախկինում Հայաստանի ղեկավարությունը հույսը դրել էր նրա վրա, որ Ադրբեջանը կհրաժարվի համանախագահների առաջարկներից, ապա նոր իշխանությունը շեշտը չի դնում Մադրիդյան սկզբունքների կետերի վրա։

«Նրանք շեշտը դնում են ձևաչափը փոխելու վրա։ Այն հանգամանքով, որ ցանկանում են ներգրավել Ստեփանակերտին, Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս, որ իրենց համաձայնությունը բավարար չէ, միայն դա ոչինչ չի փոխում։ Հենց այդ պատճառով էլ պնդում են, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերել երկրորդ հայկական կողմի հետ, ինչպես դա եղել է 1994թ-ին և 1995թ-ին», - ասաց Հակոբյանը։

Լեռնային Ղարաբաղը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ չէ տարածքային զիջումների։

Նրա կարծիքով՝ նախորդ իշխանությունները մեծ ռիսկի են գնացել՝ համաձայնելով առաջարկված փաստաթղթին, հույսը դնելով Ադրբեջանի չհամաձայնելու վրա։ Որոշ դեպքերում դա նման է եղել արկածախնդրության։ Օրինակ` Կազանում Ադրբեջանը քիչ է մնացել ստորագրի համաձայնագիրը։

«2016թ-ից հետո ինչ-որ փուլ է եկել, երբ պարզվել է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են համաձայնել։ Առավել ևս, որ նրանց վրա արտաքին ճնշում է գործադրվել։ Կարծում եմ՝ դրանով էլ պայմանավորված է այն, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» «թավշյա էր, ոչ բռնի, ժողովրդական» և ոչ թե ուրիշ», - ասաց Հակոբյանը։

Մարտի 15-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, խորհրդարանում պատասխանելով այն հարցին, թե ընթանում են արդյոք բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շրջանակում, հայտարարել է, որ Երևանը նոր մոտեցումներ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում։

Ավելի վաղ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ժամանակն է ղարաբաղյան կարգավորման շրջանակում հրաժարվել հնացած սկզբունքներից։

Հիշեցնենք` մարտի 12–ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական թեման եղել է բանակցային գործընթացի ներկա իրավիճակը գնահատելը, ինչպես նաև համակարգված գործողությունների պլան մշակելը։

Լրահոս
0