00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անձնական շա՞հ, թե՞ նոր քաղաքականություն. ինչու են վիճում Red Eagles–ն ու ՀՖՖ–ն

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч 2-го квалификационного раунда "Алашкерт" (Мартуни, Армения) - "Сутьеска" (Никшич, Черногория) (2 августа 2018). Еревaн
Футбольный матч 2-го квалификационного раунда Алашкерт (Мартуни, Армения) - Сутьеска (Никшич, Черногория) (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Red Eagles ֆան ակումբը հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանխակալ վերաբերմունք ունի իրենց հանդեպ։ ՀՖՖ–ն հերքում է մեղադրանքներն ու հստակեցնում իր նոր քաղաքականությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի հավաքականին երկրպագող Red Eagles ակումբի ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրում են խտրականության համար։

Red Eagles ֆան ակումբի նախագահ Դենիս Սարգսյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՖՖ–ն սկսել է ակնհայտ նախապատվություն տալ մեկ այլ ֆան ակումբին` FAF–ին։ Ըստ Red Eagles–ի ներկայացուցիչների` իրենք չենք հրավիրվել ֆուտբոլասերների ու ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հանդիպմանը, իսկ FAF–ի ներկայացուցիչները ներկա են եղել այդ միջոցառմանը։

© Sputnik / Andranik GhazaryanRed Eagles ֆան ակումբի ներկայացուցիչների ասուլիսը
Անձնական շա՞հ, թե՞ նոր քաղաքականություն. ինչու են վիճում Red Eagles–ն ու ՀՖՖ–ն - Sputnik Արմենիա
Red Eagles ֆան ակումբի ներկայացուցիչների ասուլիսը

Սարգսյանը հայտնեց նաև, որ այդ ակումբի անդամներից երկուսը ներառվել են ՀՖՖ գործադիր կոմիտեում։ Ավելի ուշ իրենց հետ հանդիպման ժամանակ Վանեցյանն ասել է, որ չի իմացել դրա մասին, իսկ ֆեդերացիայում ասել են, որ ՀՖՖ անդամները ֆան ակումբի անդամ չեն։ Նույն հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ֆան ակումբներին տեղեր են հատկացնելու մարզադաշտի տարբեր հատվածներում։

Բայց պայմանավորվածությունը խախտվել է, հավաքականի խաղերի ժամանակ Red Eagles ֆան ակումբին համապատասխան տեղեր չեն տրամադրել տրիբունայում։

«ՀՖՖ–ում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը) մեզ ասացին, որ մյուս ֆան ակումբի համար 2 հազար տոմսի հայտ է եկել, թեև այնտեղ այդքան պրոֆեսիոնալ երկրպագուներ չկան։ Ավելի ուշ իմացանք, որ հազար տոմսի հայտ է եղել, իսկ գնել են միայն 500–ը», – ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենք փորձել են Մելիքբեկյանից պարզել ` ինչու է իրենց սխալ տեղեկություն տվել, բայց այդ պահին հայտնվել են ՀՖՖ աշխատակիցներն ու սկսել են վիճել ֆան ակումբի անդամների հետ։

Ավելի ուշ նրանց նորից խոստացել են լուծել հարցը, բայց իրավիճակը չի փոխվել։ Նույնիսկ երկրպագուների հետ աշխատող պաշտոնին FAF–ի ներկայացուցիչ է նշանակվել։

Red Eagles–ի նախագահն ասաց, որ Մելիքբեկյանը FAF–ի ակունքներում է կանգնած, հնարավոր է`այդ պատճառով է անձնական նախապատվությունների հարցը ծագում։

© Sputnik / Andranik GhazaryanRed Eagles ֆան ակումբի ներկայացուցիչների ասուլիսը
Անձնական շա՞հ, թե՞ նոր քաղաքականություն. ինչու են վիճում Red Eagles–ն ու ՀՖՖ–ն - Sputnik Արմենիա
Red Eagles ֆան ակումբի ներկայացուցիչների ասուլիսը

Բացի այդ, Red Eagles–ից պահանջել են բոլոր գործողություներն ու ակցիաները համաձայնեցնել ֆեդերացիայի հետ, համաձայնագիր կնքել` տոմսերը ստանալու համար։

«Մեզ համար ոչ մի զեղչ չեն անում։ Ավելին` եթե ուզում ենք որևէ տեղ վերցնել, պարզվում է, որ պետք է ևս երեք շարք տեղ գնենք, որոնք գտնվում են այդ տեղերի հետևում», – ասաց Սարգսյանը։

Նրանք այդ պայմանը չեն կատարել, դրամարկղում հրաժարվել են մարզադաշտի կոնկրետ հատվածի տոմս վաճառել նրանց` հղում անելով ղեկավարության հրահանգին։

Սարգսյանը նշեց, որ խնդիրը մյուս ֆան ակումբի հետ հարաբերությունները չեն. իրենք բողոքում են ՀՖՖ–ի աշխատանքից։

Sputnik Армения представляет эмоции болельщиков сборной Армении и царящую  на стадионе и за его пределами атмосферу - Sputnik Արմենիա
Մեկնարկում է Եվրո 2020-ի ընտրական փուլը. ի՞նչ ակնկալել Հայաստանի հավաքականից

Նրանք պահանջում են, որ Մելիքբեկյանը հրաժարական տա և ՀՖՖ գործադիր կոմիտեում հավասարառություն պահպանվի։ Red Eagles–ի կարծիքով`երկրպագուների հետ աշխատանքի պատասխանատուն չպետք է որևէ ֆան ակումբի ներկայացուցիչ լինի։

Red Eagles–ի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ Ջիբրալթարի հետ խաղում FAF–ի հետ փոքրիկ բախում է եղել (տարբեր ակումբների ներկայացուցիչները միմյանց կողք են նստած եղել)։ Նրա խոսքով` ոչ մի նորմալ երկրում ֆան ակումբների տեղերը մարզադաշտում իրար կողք չեն լինում, ավելին` ոչ ոք չի պարտավորեցնում ֆան ակումբին ավելորդ տոմսեր գնել (առնվազն երեք շարք)։

Նրա խոսքով` իրենք փորձում են նորից հանդիպել Վանեցյանի հետ` խնդիրը քննարկելու համար։ Նրանց կարծիքով` ՀՖՖ ղեկավարն ամբողջական տեղեկության չի տիրապետում, նման հարցերով հիմնականում զբաղվում է Մելիքբեկյանը, որն այդ տեղեկությունն աղավաղված է ներկայացնում նրան։

ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ մի քանի օր առաջ ֆեդերացիան հրապարակել է տոմսերի վաճառքի նոր հայեցակարգը։ Փաստաթղում նշված է` ինչ տեղեր են տրամադրվում երկրպագուներին և ինչու։

«Քանի որ Red Eagles–ի ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել փաստաթուղթը, այսինքն չեն ուզում ենթարկվել այդ հայեցակարգի նորմերին, և փորձել են այլ տեղերի տոմսեր գնել, ապա նրանց տոմս չեն տվել», – պարզաբանեց Կարապետյանը։

Նրա խոսքով` ՀՖՖ–ն տվյալ ֆան ակումբին խոչընդոտելու նպատակ չունի. ֆեդերացիան երկրպագուների հետ համագործակցելու կողմնակից է։

Ի դեպ, «ՀՖՖ տոմսային քաղաքականություն» փաստաթղթում նշվում է, որ ֆան ակումբների համար տրամադրում են արևելյան տրիբունայի առաջին ու երկրորդ սեկցիաների 1–7 շարքերը (խոսքը Հանրապետական մարզադաշտի մասին է – խմբ.)։ Միաժամանակ ֆան ակումբները պետք է գնեն նաև 8-10 շարքերի տոմսերը ու դրանք ազատ թողնեն` ուրիշներին չխանգարելու համար։

«Ֆան ակումբերին տեղեր են տրամադրվում այն դեպքում, եթե նրանք անվտանգության ու պահվածքի նորմերի պահպանման պարտավորվածություն են ստորագրում կողմերի հետ (այն համաձայնեցված է ՖԻՖԱ–ի ու ՈՒԵՖԱ–ի կանոնների հետ), – նշեցին ՀՖՖ–ում։

Ֆան ակումբի երկրպագուների ավելացման դեպքում նրանց կարող են տոմսեր տրամադրել նաև մարզադաշտի այլ տեղերում։

Լրահոս
0