00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում կնոջ սպանության մեջ մեղադրվող զինծառայողը կմնա ռուսական ռազմակայանում

© Sputnik / Armenuhi MkhoyanСуд общей юрисдикции Ширакской области отказал в выдаче обвиняемого в убийстве женщины военнослужащего (19 марта 2019). Гюмри
Суд общей юрисдикции Ширакской области отказал в выдаче обвиняемого в убийстве женщины военнослужащего (19 марта 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տուժողի իրավահաջորդները դատարանի որոշումը տասնօրյա ժամկետում բողոքարկելու իրավունք ունեն։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Դատարանն այսօր` մարտի 19–ին, մերժեց ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու հայցը։

Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցի քննությունն ընթացավ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։ Նիստը նախագահում էր Վահե Միսակյանը:

Իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պնդեց հայցը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, Անդրեյ Ռազգիլդեևը ձերբակալվել է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը ևս հայկական տարածք է, այդ պատճառով զինծառայողը պետք է տրամադրվի հայկական կողմին։Զինծառայողի` բազայում գտնվելու հանգամանքը, ըստ Զալյանի, սահմանափակում է տուժողի իրավահաջորդների իրավունքները:

© Sputnik / Armenuhi MkhoyanՇիրակի մարզի առաջին ատյանի դատարան
Գյումրիում կնոջ սպանության մեջ մեղադրվող զինծառայողը կմնա ռուսական ռազմակայանում - Sputnik Արմենիա
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան

Դատախազ Միհրան Մարտիրոսյանն էլ նշեց, որ ենթադրյալ մեղադրյալը ձերբակալվել է ռազմակայանի տարածքում, գործողություններն իրականացվել է հայկական և ռուսական կողմի համատեղ գործողությունների արդյունքում:

«Այս պարագայում զինվորի հանձնումը դեմ է ՌԴ սահմանադրությանը, բացի այդ, նրա` ռազմաբազայում գտնվելու հանգամանքը չի խոչընդոտում վարույթ իրականացնող մարմնի գործողությունները»,- նշեց դատախազը` փաստելով, որ այս պահին Ռազգիլդեևը գտնվում է 102– րդ ռազմակայանի տարածքում:

Տուժողի իրավահաջորդները դատարանի որոշումը տասնօրյա ժամկետում բողոքարկելու իրավունք ունեն:

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում մահացել էր 57–ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Սպանության կասկածանքով կալանավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրայիկ Զալյան
Գյումրիում կնոջ սպանության մեջ մեղադրվող զինծառայողը կմնա ռուսական ռազմակայանում - Sputnik Արմենիա
Արայիկ Զալյան

Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ռազգիլդեևը ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:

Чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин во время пресс-конференции (18 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գյումրու դեպքը չի կարելի քաղաքականացնել. դեսպանը` 102-րդ ռազմակայանի մասին

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ղուկասյանի իրավահաջորդները մինչդատավարական վարույթ էին ներկայացրել կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռուսական ռազմակայանից ՔԿՀ տեղափոխելու հարցը:

Վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր Ռազգիլդեևինին ռուսական ռազմակայանի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը:

Чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин во время пресс-конференции (18 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Հուսով եմ` արդար քննություն կանցկացվի». Կոպիրկինը` Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ռազգիլդևային ռուսական ռազմակայանից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել էին միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Նրանք նշել էին, որ Ռազգիլդեևինին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին:

Լրահոս
0