Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ

© Sputnik / StringerОцепленная территория места преступления
Оцепленная территория места преступления - Sputnik Արմենիա
Երիտասարդները փողոցում, անցորդների ներկայությամբ, վիճել էին, քաշքշել իրար, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակահարել էր մյուսին ու փախել։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտ — Sputnik. Պարզվել է Երևանի կենտրոնում ժամեր առաջ սպանված երիտասարդի ինքնությունը։ Նա 29- ամյա Համբարձում Եզեկյանն էր, որը բնակվում էր Երևանում, բայց Շիրակի մարզի Նահապետավան գյուղից էր։

© Photo : Social network pageԴանակահարության զոհ դարձած Համբարձում Եզեկյանը
Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դանակահարության զոհ դարձած Համբարձում Եզեկյանը

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ մարտի 19-ի երեկոյան կրծքավանդակի հատվածում վնասվածք ստացած մի երիտասարդի Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկի մոտ գտնվող «Քուին բուրգեր» սրճարանի դիմացից տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

© Sputnik / StringerԴեպքի վայրում հայտնաբերված դանակը
Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դեպքի վայրում հայտնաբերված դանակը

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին արյան հետքեր ու դանակ։

© Sputnik / StringerԴեպքի վայրը և արյան հետքերը
Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դեպքի վայրը և արյան հետքերը

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վեճը ծագել է հանկարծակի։ Երիտասարդները փողոցում անցորդների ներկայությամբ վիճել են, քաշքշել իրար, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակահարել է մյուսին ու փախել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ, փորձաքրեագետներ ու քննիչներ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала