00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի սահմանախախտն իր ընտանիքի հետ ՀՀ-ում կարող է հանդիպել 3 պարագայում. մանրամասներ

© Photo : Human Rights Defender's officeОмбудсмен Армении Арман Татоян посетил гражданина Азербайджана Элвина Арифа оглу Ибрагимова (18 марта 2019). Еревaн
Омбудсмен Армении Арман Татоян посетил гражданина Азербайджана Элвина Арифа оглу Ибрагимова (18 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը ցանկություն է հայտնել հանդիպել իր ընտանիքի անդամների հետ։ Հիբրագիմովին արդեն իսկ տեսակցել են Կարմիր խաչի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Սահմանախախտների հարցում Հայաստանի պահվածքը, Ադրբեջանի համեմատ, ուղղակի աննախադեպ մի բան է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը կից պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը։

Вид на Азербайджан с армянских позиций  - Sputnik Արմենիա
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն փորձում է տեսակցել Կարմիր խաչը. հարուցվել է քրգործ

Ալավերդյանի խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի քայլերի, մարտի 15–ի գիշերը ՀՀ սահմանը հատած Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին արդեն իսկ այցելել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ «Արդեն սկսել են ուսումնասիրել դեպքի իրավական կողմը` արդյո՞ք տեղի է ունեցել հանցագործություն, թե՞ տղամարդը մոլորվել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում հենց այս հարցն էլ պարզաբանվում է։ Բացի այդ, սահմանն ապօրինի հատած տղամարդուն անմիջապես այցելել է ՄԻՊ–ը և դրական է արձագանքել նրա խնդրանքին` ընտանիքի անդամների հետ թե՛ կապ հաստատելու, թե՛ տեսակցություն կազմակերպելու առումով»,–ասաց Ալավերդյանը։

Նրա գնահատականով` Հայաստանի պահվածքը համապատասխանում է միջազգային հումանիտար բոլոր նորմերին։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքին, թե հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի մոլորված քաղաքացիներին փոխանակել մեր մոլորվածների հետ` Ալավերդյանը նշեց, որ ողջունելի է նման հայտարարությունը. «Չնայած ես բավականին կոշտ քննադատել եմ բոլոր նախագահներին, սակայն նաև ընդգծել եմ, որ նրանք միշտ խստորեն պահպանել են միջազգային հումանիտար նորմերը»։

Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանը խախտած տղամարդը հոգեկան հիվանդ է

Տիկին Ալավերդյանից հետաքրքրվեցինք, թե Հիբրագիմովի` հոգեկան խնդիրներ ունենալ–չունենալը (ինչպես ադրբեջանական կողմն էր պնդել) կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի նրան փոխանակենք մեր` 2018թ. հուլիսին Ադրբեջանի սահմանը հատած բերդավանցի Կարեն Ղազարյանի հետ։ Ի պատասխան Ալավերդյանը նշեց, որ, ոչ, հոգեկան առողջության վիճակը որևէ կապ չունի փոխադարձ վերադարձի համար։

«Մի կողմ թողնելով այն, որ Կարեն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջովին հնարովի և կեղծ է, միևնույն է, նրա դատապարտված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որ նրան փոխանցեն Հայաստանին։ Ավելին, միջազգային մի շարք նորմեր կան, որոնցով խրախուսվում է, որ դատապարտված անձը վերադառնա իր երկիր»,–ասաց Ալավերդյանը։

Ըստ նրա` ադրբեջանցու հոգեկան խնդիրներ ունենալը միայն նախաքննական և դատական մարմինների համար կարող է նշանակություն ունենալ, քանի որ հոգեկան խնդիրներ ունեցողները չեն ենթարկվում այնպիսի պատիժների, որոնց կենթարկվեին նման խնդիրներ չունեցողները։

«Կարող եմ հիշեցնել այն դեպքը, երբ տարիներ առաջ մի խումբ ադրբեջանցի դիվերսանտներ հատել էին մեր սահմանն ու սպանել մի քանի մարդու։ Այդ ժամանակ անձամբ ես եմ դիմել այն ժամանակվա ԱԱԾ պետ Դավիթ Շահնազարյանին, որպեսզի նրանց տեղափոխեն Ադրբեջան։ Մենք հասել ենք այն համաձայնության, որ այդ բոլոր` մահապատժի ենթարկվածներին վերադարձնեն Ադրբեջան։ Ադրբեջանն էլ մեկ տարի անց վերադարձրել էր այնտեղ մահապատժի ենթարկված հայերի, այնպես որ` մենք ունենք դրական նախադեպեր»,–ասաց Ալավերդյանը։

Sputnik զրույց - Դավիթ Շահնազարյան (19.03.19) - Sputnik Արմենիա
Կառավարությունը փորձում է իշխել, բայց չի կառավարում երկիրը. Դավիթ Շահնազարյան

Նա հույս հայտնեց նաև, որ Հիբրագիմովի ծնողները, միջազգային կառույցները կաջակցեն, որ Ադրբեջանը բարի կամքի դրսևորում ցուցաբերի և փոխադարձ վերադարձի գնա։

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հիբրագիմովի` ընտանիքի անդամներին տեսակցության հարցը քննարկել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ՝ հաշվի առնելով ընտանիքի հետ կապի կարևորությունը: ԱԱԾ–ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու Հիբրագիմովին և նրա ընտանիքի անդամների հանդիպումը ՀՀ տարածքում և երաշխավորելու նրանց անվտանգությունը երկրում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ նման տեսակցություն մեր երկրում կազմակերպելու երեք տարբերակ կա։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. մենք ինչո՞վ ենք զբաղված

«Տարբերակներից մեկն այն կլինի, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը պետք է դիմի ՀՀ ՄԻՊ-ին, իսկ հաջորդ տարբերակն այն է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է դիմի ՀՀ կառավարությանը` նման տեսակցություն կազմակերպելու համար։ Բացի այդ` սահմանախախտի ընտանիքի անդամներն իրենց տղային տեսակցելու խնդրանքով կարող են դիմել Կարմիր խաչի ներկայացուցիչներին»,–ասաց Հովսեփյանը։

Վերջինս մեզ տեղեկացրեց, որ նման նախադեպ չենք ունեցել, երբ ադրբեջանցի սահմանախախտի ընտանիքի անդամները մեր երկրում տեսակցեն իրենց զավակին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման կապի ղեկավար Զառա Ամատունին էլ մեզ տեղեկացրեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն արդեն իսկ տեսակցել են Հիբրագիմովին։

Ի դեպ, Հիբրագիմովի գործին ներգրավված է փաստաբան Հայաստանի հանրային պաշտպանի գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի այցի պահին փաստաբանն արդեն ունեցել էր հանդիպում Հիբրագիմովի հետ, պարզաբանել նրան իր իրավունքները և ներկայացրել հարուցված քրեական գործի հետ կապված հանգամանքները:

Հիշեցնենք, որ Հիբրագիմովը ՀՀ սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է:

ՀՀ պետական սահմանը Էլվին Հիբրագիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լրահոս
0