00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրավատներն ու փոխանակման կետերը չեն հանձնվում. ԱԺ–ում քննարկել են տուրքի բարձրացման հարցը

© Sputnik / Aram NersesyanАкция протеста сотрудников ломбардов у Дома правительства (14 марта 2019). Еревaн
Акция протеста сотрудников ломбардов у Дома правительства (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորները պետական տուրքի կտրուկ բարձրացման հիմնավորում դեռ չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում անցկացված քննարկման ժամանակ արժույթի փոխանակման կետերի ու գրավատների սեփականատերերը դժգոհել են պետական տուրքի կտրուկ բարձրացումից։

Акция протеста сотрудников ломбардов у Дома правительства (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ասում են` «գնացեք, փակվեք». մարդիկ բողոքի ցույց են անում կառավարության դիմաց

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է գրավատների ու արժույթի փոխանակման կետերի համար 60 անգամ ավելացնել պետտուրքերը։

Նախագծով առաջարկվում է վարկային կազմակերպությունների համար գործող 500 հազար դրամի փոխարեն սահմանել տարեկան 1 միլիոն դրամ տուրք, վճարահաշվարկային համակարգերի համար` 250 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, վարկային բյուրոների համար` 500 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, բանկերի համար` 3 միլիոնի փոխարեն 7 մլն դրամ, գրավատների համար` 100 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, արժույթի փոխանակման կետերի համար` 50 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ, արժույթային դիլերների համար` 100 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ։

Հարցը քննարկելու համար նիստի են հրավիրել նրանց, ում օրինագիծն անմիջականորեն կառնչվի` գրավատների, փոխանակման կետերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Արժութային դիլերների միության նախագահ» Արամայիս Խաչատրյանը նշեց, որ փոխանակման կետերի համար պետտուրքը 60 անգամ ավելացնելը կհանգեցնի նրան, որ այդ կետերը չեն կարողանա մրցել բանկերի հետ։ Նա նշեց, որ եթե բանկի գլխամասային գրասենյակը փոփոխություններից հետո սկսի վճարել 7 միլիոն դրամ (նախկինում եղել է 3 միլիոն դրամ), ապա մասնաճյուղերին բաժին կըկնի 350–հազարական դրամ։

«Բանկի մասնաճյուղը 15-ից ավելի գործառույթներ է կատարում ու եկամուտ ապահովում, իսկ կողքն աշխատող փոխանակման կետը բանկային մեկ գործառույթ է իրականացնում, բայց պետք է վճարի 3 մլն, իսկ բանկի մասնաճյուղը` 350 հազար դրամ։ Համարում ենք, որ սա անհամաչափ է, գուցե երկխոսության արդյունքում ելքեր գտնենք, բայց ԿԲ-ն ու կառավարությունը մինչ օրս երկխոսության չեն մտել», – ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ օրենքի փոփոխությունները պատրաստվել են առանց փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ քննարկման։ Ոչ ոք պատրաստ չի եղել լսել նրանց։

Ինչպես նշեց Խաչատրյանը, Երևանում փոխանակման կետերում շրջանառվող գումարները կազմում են մոտ 10 միլիոն դրամ, մարզերում` միջինում մոտ 3 միլիոն, ամսական եկամուտը կազմում է մոտ 500 հազար դրամ։

«Աշխատավարձը և մյուս ծախսերը պահելով` նրանք հաստատ չեն կարող վճարել լրացուցիչ 250 հազար դրամ (ամսական կտրվածքով)` որպես պետական տուրք», – ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ Հայաստանում գործում են փոխանակման 231 կետ (մոտ 80 մարզերում), և եթե տուրքն ավելանա 60 անգամ, ապա դրանց մոտ 80 տոկոսը, ամենայն հավանականությամբ, կփակվեն։

Акция протеста сотрудников ломбардов перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ 60 անգամ. որտե՞ղ են թաքնված գրավատների պետտուրքի ավելացման արմատները

Գրավատներից մեկի իրավաբան Աշոտ Մխեյանը նշեց, որ իրենց պորտֆելը մեծ չի համարվում (առնվազն 20 միլիոն դրամ), և 6 միլիոն պետտուրք վճարելն աբսուրդային է։

«Նույնիսկ եթե մենք աշխատենք ամբողջ տարին 20 միլիոն վարկային պորտֆելով (թեև դա քիչ հավանական է, քանի որ գրավատունն աշխատում է Արարատի մարզում), ապա պետտուրքի ավելացումն անիմաստ է դարձնում գրավատան գոյությունը», – ասաց Մխեյանը։

Նրա խոսքով` նախկինում ԿԲ–ն արդեն հանձնարարել է նվազեցնել տուգանքները ժամկետանց վարկերի համար` 0,3 տոկոսից հասցնելով 0,13 տոկոսի, և դրանով նվազեցրել է լոմբարդների եկամտաբերությունը։

Ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ Մհեր Գևորգյանն էլ հայտարարեց, որ Հայաստանում գործում են 128 գրավատուն, որոնցից պետտուրք կարող են վճարել միայն 70-80 տոկոսը։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը հորդորեց փոխանակման կետերը չհամեմատել բանկերի հետ, քանի որ նրանց պարտականությունները տարբեր են։ Նա նշեց, որ այս ոլորտում տուգանքների վերջին փոփոխություններն իրականացվել են 1997թ–ին։

Ոչ մի փոխանակման կետ, բացի խոշոր առևտրային կետերում գործողներից, չի կարողանա վճարել այդ երեք միլիոնը - Sputnik Արմենիա
«Գրեթե ոչ մի փոխանակման կետ չի կարողանա վճարել այդ երեք միլիոնը». Չալաբյան

Պատգամավորի կարծիքով` պետտուրքը միանշանակ պետք է ավելացվի, բայց հարց է, թե որքան։ Նրա խոսքով` պետք է հասկանալ, թե ինչպիսի մարտավարություն է ընդունվել, կփոխվի արդյոք տուրքը հաջորդ տարում։

«Եթե վերջին թվերը ճիշտ են, ապա լուրջ խնդիր է ծագում։ 97 թ–ի համեմատ ծառայությունները թանկացել են, պետտուրքի փոփոխության մասին կարելի է խոսել, բայց նշված թվերը, իմ կարծիքով, զգալիորեն կնվազեցնեն ոլորտի գրավչությունը», – ասաց Մանուկյանը։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ շտկումներն ուղղված են Հայաստանում նման գործունեություն իրականացնելու համար հնարավորությունների սահմանափակմանը կամ ոլորտում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների խոշորացմանը։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գևորգյանն էլ ասաց, որ բոլոր նշված հարցերը կքննարկվեն ԿԲ–ի և ֆինանսների նախարարության հետ։ Նա կոչ արեց շահագրգիռ կողմերին հիմնավորումներ պատրաստել հետագա քննարկումների համար։

Ավելի ուշ Գևորգյանը լրագրողներին ասաց, որ առանց երկրորդ կողմի կարծիքը հաշվի առնելու դժվար է խոսել բարձրացման հիմնավորվածության մասին, բայց օրինագծի հեղինակների գրավոր եզրահանգումները համոզիչ չեն։

«Կարող եմ ասել, որ դրանք մեզ չեն գոհացնում։ Հնարավոր է, որ հաջորդ քննարկման ժամանակ նրանք ներկայացնեն այնպիսի փաստարկներ, որոնք կհամոզեն մեզ», – ասաց Գևորգյանը։

Նշենք, որ ավելի վաղ Կենտրոնական բանկն արտոնագիր է տրամադրել 128 գրավատների և արժույթի փոխանակման 229 կետերի։

Լրահոս
0