Ինչպես է արձագանքում կատուն, երբ տիրուհուն տեսնում է դիմակով. զվարճալի տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համացանցում կատվի մասին նոր տեսանյութ է տարածվում։ Դեմքին դիմակ քսած տիրուհին ծիծաղում է, իսկ կատուն, ինչպես երևում է, բոլորովին էլ ուրախ չէ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկը մոխրագույն կավից դիմակով պառկել մահճակալին։ Կատուն ուշադիր նայում է նրան. սկզբում ձգվում է տիրուհու կողմ, որպեսզի հոտոտի նրան, բայց մի քանի վայրկյան անց հետ է ցատկում։

Աղջկան զվարճացնում է կատվի արձագանքը, և նա լիաթոք ծիծաղում է։

«Ես եմ, ես եմ», – ասում է տիրուհին։

Իսկ կատվի դեմքից ավելի շուտ սարսափ է թափվում։

Լրահոս
0